ԾՐԱԳՐԵՐ

 

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

 

 

      Հետպատերազմյան շրջանում և հատկապես վերջին տարիներին բարեգործությունը նոր թափ է ստացել Արցախում, ինչը ողջունելի  է և արժանի համապատասխան գնահատանքի:
    Կարևորելով բարեգործության դերը ավերածություններից վերականգնվող մեր հանրապետությունում, ԼՂՀ  իշխանությունները որդեգրել են բարեգործության իրականացման ընթացքում ծագող  հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև պետության կողմից բարեգործությանն աջակցելու ձևերը օրենսդրորեն կարգավորելու նպատակով  ակտիվ քաղաքականություն իրականացնելու սկզբունք, միաժամանակ հստակ նպատակ դնելով բարենպաստ պայմաններ ստեղծել յուրաքանչյուր բարերարի համար` ամեն կերպ նպաստելով ու աջակցելով հանրապետությունում բարեգործության զարգացմանն ու տարածմանը:
       ԼՂՀ-ում բարեգործական բնագավառի համակարգման և բարեգործության կարգավորման իրավական հիմքերը սահմանելու անհրաժեշտությունից ելնելով էլ 2007թ. հուլիսի 21-ին ընդունվեց  "Բարեգործության մասին:  ԼՂՀ  օրենքը: ԼՂՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է  ԼՂՀ  կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կազմը, իսկ կառավարությունը հաստատել է հանձնաժողովի կանոնադրությունը,  բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգը, ինչպես նաև բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը :
    Բարեգործական բոլոր աշխատանքների համակարգումը առավել հստակ, թափանցիկ և նպատակաուղղված  դարձնելու նպատակով յուրաքանչյուր տարվա արդյունքներով ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը հանդես է գալիս հաշվետվությամբ:
     Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում համագործակցում է ինչպես ԼՂՀ պետական մարմինների, այնպես էլ ՀՀ  կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի, բարեգործության մասնակիցների և տարբեր պետություններում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների հետ:
    Ծրագրերի շրջանակներում բարեգործներին ցուցաբերվում է խորհրդատվական և գործնական օգնություն: Ընդ որում, նախարարության համապատասխան ստորաբաժանման միջոցով բարերարներին և բարեգործական կազմակերպություններին ներկայացնելու նպատակով 2008թ.` առաջին անգամ մշակվել է սոցիալական ոլորտի եռալեզու 11 բարեգործական ծրագիր:
      Հանձնաժողովի գործունեությունը և ծրագրերի ընթացքը պարբերաբար լուսաբանվում են զանգվածային լրատվամիջոցներով:
      Բոլոր հարցերի վերաբերյալ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բացառապես ճյուղային նախարարությունների, գերատեսչությունների և պետական տարածքային մարմինների եզրակացությունների հիման վրա: 

       2008թ. հաշվետվություն...