ԾՐԱԳՐԵՐ


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

   Հաշմանդամների լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ապահովելու, նրանց հասարակություն ինտեգրելու նպատակով կառավարությունը հաստատել է հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2009-2015 թվականների ռազմավարությունը ...
          Ռազմավարության ծրագրում ամրագրվել են հաշմանդամների հիմնախնդիրների լուծման նպատակով հաշմանդամների սոցիալական պաշտպանության բնագավառում տարվող քաղաքականության հիմնական ուղղությունները, նախանշվել նոր ծրագրեր:


           Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2011թ. ծրագիրը...             

       Ռազմավարության ծրագրում ամրագրվել են հաշմանդամների հիմնախնդիրների լուծման նպատակով հաշմանդամների սոցիալական պաշտպանության բնագավառում տարվող քաղաքականության հիմնական ուղղությունները, նախանշվել նոր ծրագրեր:

  • 2008թ.-ից սկսած ԼՂՀ պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին ձեռքի կառավարման ավտոմեքենաներ են տրամադրվել ԼՂՀ պաշտպանության ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով 1-ին խմբի հաշմանդամներին: 2 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ տրամադրվել է 39 ավտոմեքենա:
  • Առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրեր են տրամադրում բնակչության առանձին սոցիալական խմբերի քաղաքացիներին:

         2011թ. այս ծրագրից օգտվել է 461 քաղաքացի, այդ թվում` առողջարանային  բուժում` 354, հանգստյան տների ուղեգրեր (2 անձի համար)` 85, Սակի` 22, ՀՀ-ից` 20 ոչ պետբյուջեի հաշվին: 2010թ.` առողջարանային բուժում` 317 հանգստյան տների ուղեգրեր` 55, Սակի` 16, ՀՀ-ից` 20 ոչ պետբյուջեի հաշվին:

  • 2009թ.-ից սկսած տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար "Արև" ծրագրի շրջանակներում կազմակերպվում են համակարգչին տիրապետելու ուսուցման դասընթացներ և ուսուցումն հաջողությամբ ավարտած քաղաքացիներին հանձնվում են դասընթացներն ավարտելու մասին վկայականներ, համակարգչային տեխնիկա: Ծրագիրը նպաստում է տեսողության խնդիրներ ունեցող  քաղաքացիների զբաղվածության ապահովմանը (2009թ. ծրագրից օգտվել է  8 քաղաքացի, 2010թ.`10֊ 2011թ`6):
  • Միանվագ սոցիալական ապահովագրական վճարումներ են տրամադրում ԼՂՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին: Փոխհատուցվում են ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների գերեզմանների բարեկարգման և հուղարկավորման ծախսերը:
  • ԼՂՀ-ում բնակվող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին, մասնակիցներին, ԽՍՀՄ մեդալակիրներին և նույն պատերազմում զոհվածների այրիներին, ԼՂՀ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին, ԼՂՀ պատերազմի հաշմանդամներին ԼՂՀ հիշարժան օրերի կապակցությամբ հատկացվում է միանվագ դրամական օգնություն:
  • Առանձին կատեգորիաների անձանց բնակարաններում պետական բյուջեի միջոցների հաշվին տեղադրվում են  հեռախոսներ:
  • Ստեփանակերտի տուն-ինտերնատի միջոցով կազմակերպվում է ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքը` ստացիոնար և տնային պայմաններում:
  • Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները հաստատելու մասին ԼՂՀ կառավարության նոր  որոշման ընդունմամբ 2008թ. հաստատվել է հաշմանդամների պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման և դրանց օգտագործման ժամկետները սահմանող նոր կարգ:  Նոր որոշմամբ հստակեցվել են նշված պարագաներից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների առանձին խմբերը և այդ պարագաները տրամադրելու իրավասություն ունեցող մարմինները։Այսպես, պարագաներից օգտվելու իրավունք ունեն ինչպես հաշմանդամները, այնպես էլ ՀՄՊ մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, ՀՄՊ զոհվածների այրիները, ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, մինչև 18 տարեկան երեխաները և տարիքային կենսաթոշակառուները։

         Պարագաները տրամադրվում են ԼՂՀ պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։ Պարագաները տրամադրում է “Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն” ՊՈԱԿ-ը: Բացառություն են կազմում սայլակներ և լսողական սարքեր տրամադրելու դեպքերը: Վերջիններս ստանալու համար հաշմանդամները դիմում են ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
        Փոփոխվել են նաև պարագաների տրամադրման ժամկետները՝ կապված պարագաների վաղ ժամանակաընթացքում փչացման հետ։ Օրինակ` լսողական սարքերը և հաշմանդամների սայլակները տրամադրվում են 3 տարին մեկ անգամ (նախկին 4 տարվա փոխարեն)։ Ավելացվել է նաև հաշմանդամներին տրամադրվող պարագաների քանակը և տեսականին (լրացուցիչ ռետիններով ձեռնափայտեր, հենակներ, ծայրատի ձեռնոցներ, գուլպաներ և այլն)։

  • Աստիճանաբար անցում է կատարվում թվային լսողական սարքերի տրամադրմանը, որոնք փոխարինում են  նախկինում տրամադրված Ռուսաստանի Դաշնության արտադրության` օգտագործման համար ոչ այնքան հարմար սարքերին։ 2008-2010թ.  307 թվային լսողական սարքեր են տրամադրվել 290 քաղաքացիների (2008թ.` 91, 2009թ.` 93, 2010թ.` 123 սարք):
  • Սկսած 2010թ. հունվարի 1-ից  ԼՂՀ պաշտպանության ժամանակ երկու և ավելի զոհ տված ընտանիքներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով ներդրվել է "Դրամական օժանդակություն` ԼՂՀ պաշտպանության ժամանակ երկու և ավելի զոհ տված ընտանիքներին" ծրագիրը: 2012թ. հունվարի 1-ր դրությամբ ծրագրից օգտվել է 113 ընտանիք (յուրաքանչյուր զոհի հաշվով` 15.0 հազ. դրամի չափով, ընդհանուր գումարը` 41160.0 հազ. դրամ):