ԾՐԱԳՐԵՐ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐ (ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ)

 

 

              Հաշմանդամներին աջակցության ծրագրերին զուգահեռ, նաև` ոլորտում հասցեականությունը բարձրացնելու և սոցիալական արդարություն ապահովելու նպատակով, արդեն իսկ սահմանված հաշմադամության խմբերի օրինականության ու հիմնավորվածության հարցը պարզելու համար, սկսած 2009թ. հոկտեմբեր ամսվանից, պետական համակարգում աշխատող հաշմանդամների շրջանում հսկողական փորձաքննություն է իրականացվում: 
             2009թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին այդպիսի գործընթաց է կազմակերպվել ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարությունների համակարգերում աշխատող հաշմանդամների շրջանում, որի արդյունքները մտահոգության տեղիք են տվել: Այս աշխատանքներին մասնագիտական աջակցություն է ցուցաբերել ՀՀ ԲՍՓ գործակալությունը:
             Անկասկած, պետք է լինենք հետևողական և կարողանանք փոխել մեր, և, ընդհանրապես, հասարակության մոտ արմատավորված կարծրատիպերը հաշմանդամության վերաբերյալ: 2010թ-ին ևս հսկողական փորձաքննությունները պետական համակարգի հաշմանդամ աշխատողների նկատմամբ կշարունակվեն:
           Օրակարգում է  ԲՍ փորձաքննության արդյունքում հաշմանդամության խմբեր չստացած սոցանապահով խմբերի քաղաքացիների սոցխնդիրները լուծելու նոր տարբերակի մշակման հարցը:
             Մշակվում է ԲՍՓ արդյունքների բողոքարկման առավել օպտիմալ մեխանիզմ:


Բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը նախատեսում է նաև`


    • առողջապահական կազմակերպությունների, գործատուների (անկախ կազմակերպական - իրավական ձևից) հետ աշխատանքներ տանել փորձաքննություն անցնող անձի բժշկական, աշխատանքի բնույթի և պայմանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու, 
    • տեղերում ուսումնասիրություններ կատարել փորձաքննություն անցնող անձի աշխատանքային պայմանների ու բնույթի վերաբերյալ կարգ մշակելու,
      • հաշմանդամին բուժվերականգնողական, մասնագիտական կողմնորոշման, որոշակի աշխատանքի ցուցված կամ հակացուցված լինելու, ուսման, վերաորակավորման, տնային սպասարկման անհրաժեշտության և այլ հարցերի վերաբերյալ առողջապահական կազմակերպությունների, սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների հետ համագործակցության ծրագիր մշակելու  նպատակով: