ԾՐԱԳՐԵՐ

 

ԸՆՏԱՆԻՔ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ

 

          Ոլորտի հիմնական ձեռքբերումը ամուսնությունների և ծնունդների խրախուսման միջոցով ծնունդների և ամուսնությունների` շարունակաբար աճող տեմպերի արձանագրումն է, հասարակության համեմատաբար ոչ ակտիվ վերաբերմունքը այս երևույթների հանդեպ դեպի դրականը փոխվելու փաստի արձանագրումը:

 

 
                                                                                          Պետական նպաստներ


        2009թ. վերանայվել է պետական նպաստների համակարգը: Ներդրվել է պետական նպաստների հաշվարկման նոր սկզբունք (սահմանվել են պետական նպաստի բազային չափեր և դրանց բազմապատիկ գործակիցներ): Տարբերակված ավելի արտոնյալ մոտեցում է ցուցաբերվել Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչների նկատմամբ:
      Ընդլայնվել և առավել մատչելի է դարձվել պետական նպաստներից օգտվողների շրջանակը: Ի տարբերություն նախորդ տարիների, 2009 թվականից պետական նպաստ է նշանակվում նաև այն անձանց, ում ծնողներից գոնե մեկն ունի ԼՂՀ մշտական հաշվառում:
        2011 թվականի հունվարի 1-ից, պահպանելով պետական նպաստի բազային չափը` 6.0 հազ. դրամը,  հավասարեցվել են պետական նպաստի բազային չափի գործակիցները ամբողջ ԼՂՀ-ում` ըստ առանձին կատեգորիաների (ալիմենտ ստացող և 4 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներ), սահմանելով այն 1.3 և նպաստների չափերը սահմանելով 7.8 հազ. դրամ` նախկինում ԼՂՀ ամբողջ տարածքում, բացառությամբ Շահումյանի և Քաշաթաղի շրջանների, նպաստի չափը  կազմում էր  6.0 հազ. դրամ:
       Միաժամանակ  բարձրացվել  են 2-րդ խմբի հաշմանդամների երեխաներին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող նպաստների գործակիցները` սահմանելով համապատասխանաբար 1.5 և 2.5, որի արդյունքում նպաստների չափերը կազմում են համապատասխանաբար 9.0 և 15.0 հազ. դրամ` նախկին 6.0  և 12.0 հազ. դրամի փոխարեն:

  

 

Ծնելիության և բազմազավակության խթանում

    Ընտանիքը, որպես հասարակության կառուցվածքային միավոր, կրում է նրանում տեղի ունեցող զարգացումների դրոշմը: Ընտանիքի նկատմամբ իրականացվող պետական քաղաքականության մշակումը և հետևողական իրագործումը պետության կարևորագույն գործառույթներից է, հատկապես կարևորվում է երիտասարդ ընտանիքներին պետական աջակցության ցուցաբերումը` բնակարանային իրավունքի, աշխատանքի, ուսման, բժշկական օգնության և սոցիալական ծառայությունների մատչելիության ապահովումը:
      Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 2008 թվականի հունվարի 1-ից բարձրացվել է կրկնակի անգամ, հավասարվելով 70000 դրամի (2007 թվականի 35000 դրամի փոխարեն):  Իսկ 2009թ. հունվարի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը պայմանավորվեց ընտանիքում ծնված երեխայի հաջորդականությամբ.
      1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում` 100.0 հազ. դրամ,
      2010թ. հունվարի 1-ից 2-րդ երեխայի ծննդյան դեպքում նպաստը սահմանված է 200.0 հազ. դրամ:                   
      3-րդ երեխայի ծննդյան դեպքում` 500.0 հազ. դրամ,
      4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում` 700.0 հազ. դրամ:
      Շնորհիվ ծնունդների խրախուսման նոր համակարգի, 2011թ. ծնվել է 2586 երեխա (2010թ.` 2694 երեխա ,2009թ.` 2821 երեխա): Այդ այն դեպքում, երբ վերջին տարիներին տարեկան միջինում ծնվում էր 2000-2200 երեխա: Խորհրդային տարիներին 1000 բնակչին բաժին էր ընկնում 22 ծնունդ, հետպատերազմյան տարիներին այդ ցուցանիշը միջինում կազմել է 15, իսկ 2009թ.`  20 ծնունդ: 2010թ. 2766 երեխայի ծննդյան կապակցությամբ հատկացվել է միանվագ  նպաստ, որից` 227 երեխաներ 2009 թվականի ծնվածներ են: 2011թ.` 2652, որից` 190-ը  2010 թվականի ծնվածներ են:
      Ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաների անվամբ բացվում են նաև նպատակային ժամկետային ավանդներ: 2011թ. ընթացքում բացվել է 733 ժամկետային ավանդ , իսկ ամենաբարձր ցուցանիշը  գրանցվել է 2010թ.` 883 ժամկետային ավանդ, որը 2009թ. բացված ավանդների թիվը (823) գերազանցել է 60-ով, իսկ 2008թ.` 175-ով (708) ):
       2010թ. ԼՂՀ կառավարության որոշմամբ ընդունվել է 6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին բնակելի տուն  հատկացնելու մասին կարգը:

 

 

 

 Չաշխատող կանանց համար հղիության և ծննդաբերության նպաստ

     Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնելիության աճի խթանման և չաշխատող կանանց սոցիալական վիճակի բարելավման նպատակով` 2008թ. հունվարից ԼՂՀ-ում մշտական հաշվառում ունեցող չաշխատող կանանց հատկացվում է հղիության և ծննդաբերության նպաստ` նպաստի իրավունք ձեռք բերելու պահին ՙՆվազագույն ամսական աշխատավարձի մասին՚ ԼՂՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 4.6-ապատիկի, իսկ վաղաժամ ծննդաբերած, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված չաշխատող կանանց` 2.3 ապատիկի չափով:
        Նպաստի չափը 2008թ. կազմել է 115.0 հազ. դրամ, 2009թ.` 138.0 դրամ, իսկ 2011թ. հունվարի 1-ից` 149.5 հազ. դրամ:
2008թ. ծրագրից օգտվել է 1728, 2009թ.` 1848, 2010թ.`1806, իսկ 2011թ.` 1704 կին:

 

                                                                     Ամուսնությունների խրախուսում
    Երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով, 2008թ. հունվարի 1-ից նորաստեղծ ընտանիքներին հատկացվում է ամուսնության միանվագ նպաստ` 300.0 հազ. դրամի չափով: Շնորհիվ ամուսնությունների խրախուսման նպատակով ներդրված այս նոր ծրագրի, 2010թ. հանրապետությունում գրանցվել է 1200 ամուսնություն: Ամուսնությունների թիվը 2009թ. համեմատ աճել է  253-ով  կամ  շուրջ 27.0 (26.7)%-ով: Հարկ է նկատել, որ անկախության ձեռքբերումին հաջորդած տարիներին ամուսնությունների թիվը կազմում էր միջինում տարեկան 740 ամուսնություն: 2011թ. ծրագրից օգտվել է  900 ընտանիք և  ընդհանուր ծախսերը կազմել է 270.0 մլն.դրամ:
     Սկսած 2009թ. օգոստոսից ամուսնության նպաստից օգտվելու հնարավորություն է տրվում  նաև ԼՂՀ պաշտպանության բանակում ծառայություն անցնող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր ամուսնացել են ԼՂՀ քաղաքացիների հետ  (2009թ.`20, 2010թ.` 21, 2011թ.` 22):
     2008 թվականի հոկտեմբերի 16-ին կազմակերպված արցախյան Մեծ հարսանիքին իրենց մասնակցությունն են ունեցել նորաստեղծ 674 ընտանիքներ (զույգեր), որոնցից  269-ը կամ 40%-ը` Ստեփանակերտ   քաղաքից,   85-ը կամ  13%-ը`  Ասկերանի,  30-ը կամ 4 %-ը`  Շուշիի, 122-ը կամ 18 %-ը` Մարտունու, 76-ը կամ 11 %-ը` Մարտակերտի, 46-ը կամ 7%-ը` Հադրութի, 32-ը կամ 5%-ը` Քաշաթաղի և 14-ը կամ 2%-ը Շահումյանի շրջաններից:
       2012 թվականի հունվարի 1-ի տվյալներով, հարսանյաց համատեղ հանդեսին մասնակցած զույգերից 585-ը կամ 86.8 %-ը ունեցել են երեխա (785 երեխա): Երկվորյակ 1-ական ծնունդներ գրանցվել են Ստեփանակերտում, Ասկերանի,  Մարտակերտի և Շահումյանի  շրջաններում, իսկ Մարտունու շրջանում` 2 երկվորյակ ծնունդ: Հետաքրքիր անակնկալ է մատուցել Ասկերանի շրջանից Հակոբյան Արտակ-Գասպարյան Անի զույգը: 2010 թ. հունիսի 15-ին նրանք ունեցել են եռյակ, այդպիսով դառնալով Մեծ հարսանիքի այն միակ զույգը, ով 1 տարի 8 ամսվա ընթացքում ունեցել է 4 երեխա (աղջիկներ):  Ծնվածների մեծ մասը` 397 երեխա (50,6%-ը), արական սեռի ներկայացուցիչներն են,իսկ 388 երեխա (49,4 %-ը)` իգական սեռի են:
    2009-2010թթ բարերար Ռուբեն Վարդանյանը  հարսանիքի` արդեն բալիկներ ունեցած 198    զույգերի տրամադրեց հերթական  2000-ական ԱՄՆ դոլարը, այդ թվում 2-րդ երեխայի համար 13 զույգերի տրամադրվեցին նաև 3000-ական ԱՄՆ դոլար: Իսկ Լևոն Հայրապետյանի կողմից  ևս  325  զույգերի տրամադրվեցին   հերթական գումարները: Վճարումները շարունակական բնույթ կկրեն:

 

                                                                                            Երեխաներ
       Արդեն 3-րդ տարին է, ինչ երեխաների հիմնահարցերը կարգավորող նոր ընդունված օրենքի շրջանակներում մշակվում և կյանքի են կոչվում երեխաների իրավունքների պաշտպանության ամենամյա ծրագրերը: Ըստ այդմ, 2009թ. հունվարի 1-ից ավելի քան 2 անգամ բարձրացվել են հաշմանդամ և միակողմանի ծնողազուրկ երեխաներին վճարվող նպաստների չափերը, շուրջ 70%-ով ավելացել է 1-ին խմբի հաշմանդամների, 50%-ով` առանց ծնողական խնամքի մնացած, 20%-ով` ալիմենտ ստացող, ժամկետային զինծառայողների երեխաներին վճարվող նպաստները, ինչպես նաև շարունակվել է մինչև 2 տարեկան երեխա խնամող բոլոր մայրերին պետական նպաստի տրամադրումը (2008թ.` 4.5 հազ. դրամ, 2009թ.` 12.0 հազ. դրամ):
      2009 թվականի հունվարի 1-ից նպաստ են ստանում նաև 3 անչափահաս երեխաներ ունեցող այն ընտանիքների երեխաները, որոնք մինչև ավագ երեխայի 18 տարին լրանալը հանդիսանում էին նպաստառուներ:
       Ընդլայնվել են տարբեր ոլորտներում (կրթություն, մշակույթ, սպորտ) երեխաների զարգացմանն ուղղված ծրագրերը:

     

        Երեխայի իրավունքների պաշտպանության 2010 թվականի միջոցառումների տարեկան ծրագիրը...

        Երեխայի իրավունքների պաշտպանության 2011 թվականի միջոցառումների տարեկան ծրագիրը...

      Երեխայի իրավունքների պաշտպանության 2012 թվականի միջոցառումների տարեկան ծրագիրը...

 

    Նախարարության կողմից իրականացվում է  առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումը: 2011թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված են 47 երեխաներ:
     ԼՂՀ կառավարության որոշմամբ հաստատված` առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարանների տրամադրելու կարգի համաձայն, այս կարգավիճակի երեխաներից բնակարանի կարիք ունեցողներին` 18 տարին լրանալուց հետո, ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվում է բնակարանի կամ բնակելի տան մեկ սենյակի չափով առանձնացված բնակելի տարածություն և իրականացվում է դրանց կահավորումը` 2.5 մլն դրամի սահմաններում (2010 թվականին կահավորման գումարը կազմել է 2.0 մլն ՀՀ դրամ): Ըստ տարիների կահավորվել են  (2009թ.`3, 2010թ.` 6, 2011թ.`10 բնակարաններ):
      ԼՂՀ
աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող ՙԵրեխաների խնամքի և պաշտապանության թիվ 1  և թիվ 2 գիշերօթիկ հաստատություններ՚ ՊՈԱԿ-ում  կազմակերպվում է առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների 5 տասնյակից ավելի  երեխաների խնամքն ու դաստիարակությունը: Գիշերօթիկ հաստատության գործունեության առարկան ու նպատակն առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքի` մինչև 18 տարեկան երեխաների խնամքի և դաստիարակության ապահովումը, սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքների իրականացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը, նրանց` սննդով, հագուստով և կենցաղային իրերով ապահովումը, հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցման կազմակերպումը, բժշկական օգնության կազմակերպումն է:
     2010թ. նոյեմբերի 9-ի ԼՂՀ սոցապահովության նախարարի  թիվ 48-Ն հրամանով հաստատվել է ՙԵրեխաների խնամք պաշտպանություն իրականացնող գիշերօթիկ հաստատություններում խնամվող սովորող երեխաներին անձնական մանր ծախսերի համար նախատեսված գումարի տրամադրման կարգը՚, համաձայն որի գշերօթիկ հաստատություններում խնամվող սովորող   7-12 և 13-18 տարիքային խմբերի երեխաներին գրպանի  մանր ծախսերի համար ամսական հատկացվում է համապատասխանաբար 2000 և  3000 դրամ:
      Սեպտեմբերի 1-ի` գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների նպաստառու երեխաներին ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվում է  միանվագ դրամական օգնություն, որի չափը 2009-2011թթ. կազմել է  30.0 հազ. դրամ: 2009թ. ծրագրից օգտվել են  637,  2010թ.` 410 երեխաներ,  2011թ.` 268 երեխաներ: