ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Տեսչության կողմից իրականացված ուսումնասիրությունները, ստուգումները, այլ աշխատանքներ

 

2010թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ԼՂՀ աշխատանքի պետական տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների մասնագետները` նախօրոք հաստատված ժամանակացույցին համապատասխան, կազմակերպել և իրականացրել են թվով 34 ստուգում և 19 ուսումնասիրություն:
Օրենսդրությամբ սահմանված կարգով գործատուների ներկայությամբ քննվել են ստուգման արդյունքները և ընդունվել համապատասխան որոշումներ: Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործատուներին տրվել են գրավոր նախազգուշացումներ` նշելով խախտման հետևանքները վերացնելու միջոցառումները և կատարման ժամկետները` ըստ հաստատված նորմատիվների:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի դրույթներին համապատասխան, տեսչական ստուգումների ընթացքում աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի` արձանագրված խախտումների վերաբերյալ նշանակվել է 32 վարչական տույժ` 7.746.700 դրամ ընդհանուր գումարով, կազմվել 5 տեղեկանք և ստուգումն իրականացնելու անհնարինության պատճառով 6 զեկուցագիր:
ԼՂՀ աշխատանքի պետական տեսչության կողմից ձեռնարկված միջոցների շնորհիվ վերականգվել է 6.756.382 դրամ վերջնահաշվարկ, 9.873.403 դրամ արտաժամյա և գիշերային աշխատանքի դիմաց հավելում, 59.900 դրամ արձակման նպաստ և 1.029.719 դրամ պարապուրդի դիմաց հավելում:
2010թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ստացվել է 24 դիմում-բողոք` աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի առանձին դրույթների խախտումների վերաբերյալ: Բոլոր դիմում-բողոքները բավարարվել են և ձեռնարկված միջոցների արդյունքում վերականգվել  966.0 հազ.դրամ վերջնահաշվարկ: Տրվել է նաև 5 պարզաբանում` աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ և ցուցաբերվել 1 մեթոդական օգնություն:
ԼՂՀ աշխատանքի պետական տեսչության պետի կողմից Ստեփանակերտի քաղաքային և Մարտակերտի ու Ասկերանի շրջանային կրթության բաժիններում անց  է կացվել սեմինար-խորհրդատվություն` աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման և աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարման կարգի վերաբերյալ:
ԼՂՀ կառավարության N99 առ 06.03.2006թ. որոշման համաձայն կազմակերպվել է գործատուների կողմից հաշվետվությունների ներկայացման գործընթացը` աշխատողների թվի, աշխատավարձի չափի, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի թվի և մասնագիտական հիվանդությունների թվի մասին:
Տեսչության պետի, կառուցվածքային ստորաբաժանումների պետերի և մասնագետների կողմից մշտապես իրականացվում է քաղաքացիների ընդունելություն:

2009թ. համաձայն հաստատված տարեկան ծրագրի և ստուգումների ժամանակացույցի իրականացվել է 53 ծրագրային ստուգում և 15 ուսումնասիրություն: Իրականացվել է ըստ անհրաժեշտության 2 ստուգում: ԼՂՀ ՎԻՎ օրենսգրքի համապատասխան, տեսչական ստուգումների ընթացքում աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի խախտումների արձանագրման ժամանակ նշանակվել է 33 վարչական տույժ` 3966.6 հազ. դրամ ընդհանուր գումարով, 8 նախազգուշացում, կազմվել 8 տեղեկանք և ստուգումը իրականացնելու անհնարինության պատճառով 6 զեկուցագիր:
2009թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ստացվել է 33 դիմում` աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի առանձին դրույթների վերաբերյալ: Դիմումները քննարկվել են և տրվել կոնկրետ պատասխաններ: Աշխատողների խախտված իրավունքների վերականգման նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, բոլոր դիմում-բողոքները բավարարված են:
Կատարվել է աշխատողների և գործատուների ընդունելիություն, քննարկվել և տրվել են համապատասխան պարզաբանումներ:

2008թ. սկսած մեծացել է սեմինարների կազմակերպման և անցկացման հաճախականությունը` դրանցում ընդգրկելով ինչպես Ստեփանակերտ քաղաքը, այնպես էլ ԼՂՀ շրջանները: 2008թ. առաջին եռամսյակում ԼՂՀ բոլոր շրջկենտրոններում գործատուների համար անց են կացվել սեմինար - խորհրդակցություններ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ԼՂՀ օրենսգրքում առ 06.12.2007թ. կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ, մեթոդական օգնության կարգով շրջվարչակազմերին տրամադրվել են մեր հանրապետությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական ակտերի փաթեթը: Շրջանի գործատուները կարող են դրանցից օգտվելու ցանկության դեպքում դիմել շրջվարչակազմին:
Համաձայն ԼՂՀ կառավարության 2006թ. մարտի 6-ի թիվ 99 որոշման, գործատուները պարտավոր են սահմանված կարգով մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը տեսչություն ներկայացնել տարեկան հաշվետվություն` աշխատողների թվի, աշխատավարձի, դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին:
Ըստ ԼՂՀ աշխատանքի պետական տեսչությունում առկա տվյալների ԼՂՀ-ում գրանցված գործատուների թիվը կազմում է 3327, որոնցից 2008թ. մարտի 1-ի դրությամբ տեսչություն տարեկան հաշվետվություն են ներկայացրել 1709-ը (51%), hաշվետվություն չեն ներկայացրել 1608 գործատուներ:
ԼՂՀ աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացված 2005-2007թթ. ծրագրային և ըստ անհրաժեշտության ստուգումների դինամիկան ցույց է տալիս, որ ծրագրային ստուգումների քանակը համապատասխանաբար աճել է 2006թ.` 2005թ.-ի նկատմամբ 37 տոկոսով, 2007թ.` 2006թ-ի համեմատությամբ ավելի քան 3 անգամ (2005թ.` 49, 2006թ.` 67, 2007թ.` 224): 2007թ. ծրագրային ստուգումները 2005-2007թթ. անցկացված ստուգումների մեջ կազմել են 65.9%:
Այլ է պատկերը ըստ անհրաժեշտության ստուգումների պարագայում: Այսպես, 2005թ. ընթացքում այդպիսիք չեն իրականացվել, փոխարենը 3 ուսումնասիրություն է կատարվել, իսկ 2006թ. ըստ անհրաժեշտության ստուգումների քանակը կազմել է 4, 2007թ.` 3:
Աճում է դիմում-բողոքների քանակը (2005թ.` 7, 2006թ.` 8, 2007թ.` 16, 2008թ. 1-ին կիսամյակի ընթացքում` 19): 2005-2007թթ. ընթացքում բավարարվել է 31 դիմում-բողոք: 2007թ-ին 2006թ-ի հետ համեմատած դիմում-բողոքները ավելացել են 100%-ով, իսկ 2008թ. օգոստոսի 1-ի դրությամբ տեսչությունը հիմնարկ-ձեռնարկություններից ստացել է 8 դիմում` աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի առանձին դրույթների վերաբերյալ և 19 դիմում-բողոք բնակիչներից` աշխատանքային իրավունքի խախտման մասին:2008թ. իրականացվել է 27 ծրագրային և 4 ըստ անհրաժեշտության ստուգում: Օրենսդրությամբ սահմանված կարգով գործատուների ներկայությամբ քննվել են ստուգման արդյունքները և ընդունվել որոշումներ:Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի խախտումների վերաբերյալ համապատասխան գործատուին տրվել է գրավոր նախաշգուշացում` նշելով խախտման հետևանքները վերացնելու միջոցառումները և կատարման ժամկետները` ըստ հաստատված նորմատիվների: ԼՂՀ ՎԻՎ օրենսգրքի համապատասխան, տեսչական ստուգումների ընթացքում աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի խախտումների արձանագրման ժամանակ նշանակվել է 14 վարչական տույժ` 1470.8 հազ. դրամ ընդհանուր գումարով, 2 նախազգուշացում, կազմվել 6 տեղեկանք և ստուգումը իրականացնելու անհնարինության պատճառով 9-ը զեկուցագիր: Տարեկան հաշվետվություն չներկայացրած 27 գործատուներ ենթարկվել են վարչական պատասխանատվության և տուգանվել 540.0 հազ. դրամ ընդհանուր գումարով: Վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելուց բացի նախարարությունը նախաձեռնել է նաև գործատուների հետ աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում որոշակի բացատրական աշխատանքների ծավալումը: Այսպես, կարևորվում է գործատուների շրջանում նախարարության պատասխանատուների կողմից տեղերում մեթոդական խորհրդատվության իրականացումն ու համապատասխան օժանդակությունը, սեմինար-խորհրակցությունների կազմակերպումը` տեղի և հրավիրված մասնագետների մասնակցությամբ: Տարվա ընթացքում ԼՂՀ աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվել է նաև 15 ուսումնասիրություն և 5 մեթոդական օգնություն: Հիմնարկ-ձեռնարկություններից ստացվել է 14 դիմում` աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի առանձին դրույթների վերաբերյալ, քաղաքացիներից ստացվել է 27 դիմում - բողոք` աշխատանքային իրավունքի խախտման մասին: Աշխատողների խախտված իրավունքների վերականգման նպատակով տեսչության կողմից իրականացվել են համապատասխան  միջոցներ:                                                                                                                                                               

2007թ. իրականացված ստուգումների և վարչական կարգով տուգանված գործատուների թիվն աճել է: Այսպես, իրականացվել է 224 ծրագրային և 3 ըստ անհրաժեշտության ստուգում, որոնց արդյունքում արձանագրված խախտումների 73 դեպքի վերաբերյալ գործատուների նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք 7 906 630 (յոթ միլիոն ինը հարյուր վեց հազար վեց հարյուր երեսուն) դրամի չափով: Տեսչության կողմից լիազորված ներկայացուցիչները 8 դեպքերում մասնակցել են դատական նիստերի: Քաղաքացիներից ստացված 16 դիմում - բողոքներ բավարարվել են: ԼՂՀ քաղաքաշինության նախարարության և ԼՂՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից ներկայացված տեղակատվություններում, ինչպես նաև գործատուների կողմից ներկայացված հաշվետվություններում չեն արձանագրվել աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների դեպքեր:

2006թ. իրականացվել է 67 ծրագրային և 4 ըստ անհրաժեշտության ստուգում, որոնց արդյունքում արձանագրված խախտումների 12 դեպքի վերաբերյալ գործատուների նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք`ընդհանուր առմամբ 460.000 (չորս հարյուր վաթսուն հազար) դրամի չափով: Տեսչության ներկայացուցիչները 3 դեպքերում մասնակցել են դատական նիստերի` որպես հայցվոր կողմ: Աշխատանքային օրենսդրության տարբեր խախտումների վերաբերյալ աշխատողներից ստացված 8 դիմում - բողոքներ բավարարվել են:

2005թ. ԼՂՀ աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվել է 49 ծրագրային ստուգում, որոնց արդյունքում արձանագրված խախտումների 5 դեպքի վերաբերյալ գործատուների նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք` 326 360 (երեք հարյուր քսանվեց հազար երեք հարյուր վաթսուն) դրամի չափով: Իսկ ուսումնասիրություններ անց են կացվել 3 կազմակերպություններում, որոնց ընթացքում հայտնաբերված խախտումների մասին գործատուները գրավոր նախազգուշացվել են և պարտավորվել արձանագրված խախտումների հետևանքները վերացնելու ուղղությամբ իրականացնել համապատասխան միջոցառումներ՝ ըստ հաստատված նորմատիվների:
Աշխատողներից ստացված 7 դիմում - բողոքներ՝ գործատուների կողմից աշխատանքային խեղման նպաստի չվճարման, աշխատանքից անհիմն ազատելու և այլ խախտումների վերաբերյալ, բավարարվել են հօգուտ քաղաքացիների:

ԼՂՀ աշխատանքի պետական տեսչության կողմից գործատուների նկատմամբ նշանակված վարչական տույժերը 2005-2007թթ.