ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

 

 

 

          ԼՂՀ աշխատանքի պետական տեսչությունը և նրա խնդիրները
         ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ԼՂՀ աշխատանքի պետական տեսչությունը ստեղծվել է ԼՂՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 26-ի թիվ 379 որոշման համաձայն՝ առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով, որի կառուցվածքային ստորաբաժանումներն են իրավական վերահսկողության և աշխատանքի պայմանների վերահսկողության բաժինները: 2005թ. տեսչությունը սկսել է իր գործունեությունը, իսկ նույն թվականի հունիսի 25-ին ընդունվել է “Աշխատանքի պետական տեսչության մասին” ԼՂՀ օրենքը, որը կարգավորում է Հանրապետությունում աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի եւ կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների կատարման պահանջների նկատմամբ պետական հսկողության եւ վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը, ինչպես նաեւ սահմանում է ԼՂՀ աշխատանքի պետական տեսչության, աշխատանքի պետական տեսուչի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները:
       Աշխատանքի պետական տեսչության խնդիրն է վերոհիշյալ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության իրականացումը՝ աշխատանքի պայմանների, աշխատողների աշխատանքային ազատությունների և իրավունքների պահպանման և պաշտպանության ապահովման նպատակով: Նշված պետական հսկողությունը և վերահսկողությունն իրականացվում է ստուգումների և ուսումնասիրությունների միջոցով:
       Տեսչությունն իրականացնում է նաև քաղաքացիների ընդունելություն՝ քննարկում քաղաքացիների աշխատանքի իրավունքի խախտման մասին դիմումները, բողոքները և առաջարկությունները, օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հայցով դիմում դատարան: Իր գործունեության ապահովման համար տարին մեկ անգամ, ԼՂՀ կառավարության սահմանած կարգով, գործատուներից ստանում է հաշվետվություն` աշխատողների թվի, աշխատավարձի, դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին:
       ԼՂՀ աշխատանքի պետական տեuչությունը քննում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ԼՂՀ oրենuգրքի 41, 411 - 413-րդ հոդվածներով, 961, 158-րդ հոդվածի 17-րդ մասով, 1695, 1696, 1697, 1698, 1821, 198 հոդվածներով եւ 1982 հոդվածի առաջին մաuով նախատեuված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
 
     Աշխատանքային օրենսդրության խախտումների` պրակտիկայում արձանագրված հիմնական դեպքերը
        Փորձը ցույց է տալիս, որ գործատուների կողմից ավելի հաճախ խախտվում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի հետևյալ պահանջները՝

  • աշխատանքից ազատելիս աշխատողներին լրիվ վերջնահաշվարկ չի վճարվում (Աշխ.օր-ք հոդ. 130).
  • աշխատողների հետ աշխատանքային պայմանագրեր չեն կնքվում, կամ կնքված աշխատանքային պայմանագրերում բացակայում են օրենսդրությամբ նախատեսված պայմանները (ԼՂՀ աշխ. օր-ք հոդ. 84).
  • աշխատանքի ընդունման ժամանակ պահանջվող փաստաթղթերից բացակայում են աշխատանքային գրքույկները (ԼՂՀ աշխ. օր-ք հոդ. 89).
  • յուրաքանչյուր տարվա համար չի տրամադրվում ամենամյա արձակուրդ, իսկ տրամադրման դեպքում վճարումը կատարվում է արձակուրդից վերադառնալուց հետո (Աշխ. Օր.164-րդ և 169-րդ հոդ.-եր).
  • աշխատողների աշխատավարձն օրենսդրությամբ սահմանված ժամկետում չի հաշվարկվում և չի վճարվում (ԼՂՀ աշխ. օր-ք հոդ. 192).
  • աշխատողների թվի, աշխատավարձի, դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին ԼՂՀ աշխատանքի պետական տեսչություն տարվա արդյունքներով հաշվետվություն չի ներկայացվում:


        Տեսչության գործունեության ընթացքում առաջացող խոչընդոտներ
       Քանի որ ԼՂՀ շրջաններում ԼՂՀ աշխատանքի պետական տեսչությունը չունի տարածքային մարմիններ, հետևաբար տեսչության կողմից դժվարանում է ինչպես շրջաններում առավել լիարժեք պետական հսկողություն սահմանելն աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ, այնպես էլ թույլ տրվող խախտումներին օպերատիվ արձագանքելու հնարավորությունը:
   Իրականացվող ստուգումների օպերատիվության ապահովման համար (վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի, գրանցամատյանի վարման, չձևակերպված աշխատողների բացահայտման, անվանաքարտի կրման) խոչընդոտ է հանդիսանում այն փաստը, որ հաճախ գործատուներն իրենց գործունեությունն իրականացնում են ոչ այն հասցեում, որտեղ գրանցված են:
      Հարկ է նաև նշել, որ տեսչությունը մինչ այսօր չի իրականացնում աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի հաշվառում (կարգը սահմանված չէ): Առաջիկայում այդպիսի նորմատիվ ակտ կսահմանվի և դրա կիրառման կարգը կլուսաբանվի:
      Ներկա դրությամբ տեսչության աշխատանքի պայմանների վերահսկողության բաժինն իր գործունեությունն արդյունավետ իրականացնելու օբյեկտիվ հնարավորություններ չունի, քանի որ աշխատանքի առողջ և անվտանգ պայմանները սահմանող նորմատիվներ մշակված չեն:
     Կառավարման համակարգի այլ մարմններում տեղեկատվական բազաների ավտոմատացված տարբերակների բացակայությունը (օրինակ` պետական ռեգիստր) օպերատիվ որակյալ աշխատանքի կազմակերպման խոչընդոտներից է հանդիսանում: