ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

 


         Անհրաժեշտություն է զգացվում վերանայել  պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական այլ  պարագաների տրամադրման կարգը, մասնավորապես` այդ պարագաների հաշվառման ձևի, ժամկետների և շահառուների շրջանակի առավել հստակեցման, շրջաններում սպասարկման հնարավորություններն ընդլայնելու նպատակով:
         Տուն-ինտերնատի մասնաշենքերը կարիք ունեն վերանորոգման և տարածքի բարեկարգման, որի մասին անհրաժեշտ  տեղեկությունները նախարարության կողմից 2009թ. վերջին  ներկայացվել են լիազոր մարմնին` ԼՂՀ 2010թ. կապիտալ ներդրումների պատվերի ծրագրում ընդգրկելու նպատակով :
Խնդիր կա ժամանակավոր օթևան հայցող սոցիալական որոշ խմբի անձանց խնամքի կազմակերպման հարցում: Ծրագրվում է  համապատասխան իրավական հիմքեր ամրագրել` "Ստեփանակերտի տուն-ինտերնատ" ՊՈԱԿ-ի իրավասությանը վերապահելու նաև այդ գործառույթները :