ՀԱՇՄԱՆԱԴՄՆԵՐ (ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ)

 

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

     
 
        Մի կողմից ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների ծավալը  (հանրապետությունում հաշմանդամ են ճանաչված շուրջ 9200 քաղաքացիներ, ինչը կազմում է բնակչության շուրջ 6.4 %-ը), մյուս կողմից` Կենտրոնում առկա կադրային անբավարարությունը (կարիք է զգացվում նյարդաբան, թերապևտ, մանկաբույժ մասնագիտությամբ բժիշկների), Կենտրոնի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման  խնդիր են առաջացնում:
     Կադրային խնդրի լուծման նպատակով է (նաև` 
աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ) հանրապետությունում բժիշկ կադրերի խրախուսման (բնակվարձ, աշխատավարձին տրվող հավելում, տեղափոխման ծախսերի հատուցում) կարգ  մշակվել, որը, հուսով ենք, կնպաստի խնդրի կարգավորմանը նաև  ԲՍՓ կենտրոնի կադրային համալրման հարցում:
      Ներկայումս`

  • մշակվում է ԲՍՓ հանձնաժողովի  փորձաքննական որոշումների բողոքարկման առավել օպտիմալ մեխանիզմ,
  • միջոցներ են ձեռնարկվում  համակարգչային տեղեկատվական բազայի ստեղծման ուղղությամբ:

           ԲՍՓ կենտրոնում կադրային պակասի պատճառով ԲՍՓ հանձնաժողովի  փորձաքննական որոշումների բողոքարկման ամենօրյա մեխանիզմ գրեթե չի գործում:Միևնույն ժամանակ բողոքարկումների փորձաքննություններ կազմակերպելիս,անհրաժեշտության դեպքում, ընդգրկվում են նաև ԼՂՀ ԱԺ-ից, առողջապահության և պաշտպանության նախարարություններից, հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ: Այս եղանակով հնարավոր է լինում հարցի բարոյական կողմն ապահովել ու բացի դրանից բողոքող քաղաքացուն հնարավորություն է տրվում մեկ անգամ ևս այլ բժիշկ-մասնագետների ներկայությամբ իր խնդիրը ներկայացնելու: Թերևս դա է նաև պատճառն այն իրողության, որ չնայած վերջին տարիներին հաշմանդամության խմբերի չսահմանման դեպքերի աճին, 2009-2010թթ ընդամենը 11 դեպքում են քաղաքացիները դիմել դատարան` վիճարկելով ԲՍՓ կենտրոնի որոշումները,իսկ 2011-2012 թթ ընթացքում ընդհանրապես դատարանում վիճարկվող որոշում չի եղել: