ԸՆՏԱՆԻՔ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

 

      ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող 2 գիշերօթիկ հաստատություններում  խնամք ու դաստիարակություն ստացող երեխաների` իրենց կենսաբանական ընտանիքներ վերադառնալու  ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում: Այդ ընտանիքներում երեխաների բնականոն կեցության հարցը ուշադրության կենտրոնում   պահելու  անհրաժեշտությունը մշտապես արդիական է դիտարկվում: 
       Հիշյալ հաստատություններում առկա են  որոշ խնդիրներ: Մասնավորապես, գիշերօթիկների համար մարդատար ավտոմեքենա ձեռք բերելու անհրաժեշտություն է զգացվում. առկա տրանսպորտային միջոցները օպերատիվ աշխատանք կազմակերպելու համար անհարմար են և ծախսատար: 
        Թիվ 1 գիշերօթիկի շենքային պայմանների բարելավման խնդիր կա: 
        Թիվ 2-ում (Քաշաթաղի շրջան)  կադրերի համալրման հարցում (մանկաբույժ, հոգեբան) դժվարություններ են ծագում:
         ԼՂՀ
աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ ՀՀ "Նորք" ՏՎԿ կողմից մշակվել է նպաստների կառավարման համակարգ (համակարգչային ծրագիր), որն ավելի արդյունավետ ու օպերատիվ աշխատանքի կազմակերպման համար պայմաններ է ստեղծում: Այս ծրագրի լիարժեք գործարկման հարցում գրեթե բոլոր տարածքային սոցմարմինները տեխնիկական ոչ լիարժեք հագեցվածության, իսկ  ավելի կոնկրետ` համակարգիչների ձեռքբերման խնդիր ունեն:  Հարցն ուսումնասիրվում է:
         Նախարարությունում քննարկվում են նաև 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին նոր բնակարան տրամադրելու` հանրապետությունում գործող կարգը, ինչպես նաև որոշ վերաբնակեցվող շրջաններում պետական նպաստների տրամադրման կարգը վերանայելու հարցերը: