ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԻՆ

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ



    ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժինը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 28-ի N 968-Ն  որոշմամբ: Բաժինը իրականացնում է մի շարք խնդիրներ և գործառույթներ, որոնք սահմանված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2014 թվականի  հունվարի 31-ի N 76/ա հրամանով հաստատված կանոնադրությամբ՝ ուղղված սոցիալական ոլորտին վերաբերող օրենսդրության մշակմանը և կատարելագործմանը:

   Բաժնի խնդիրներն են՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները, նախարարության առջև ծառացած խնդիրների կարգավորման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության բազմակողմանի վերլուծությունը, ինչպես նաև նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներին իրենց կողմից իրականացվող գործառութների կապակցությամբ իրավական բնույթի աջակցության տրամադրումը:

   Բաժնի գործառույթներն են՝ պատրաստել  նախարարության իրավասության շրջանակներում իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պաշտոնական պարզաբանումները, բաժնի և նախարարության այլ ստորաբաժանումների կողմից պատրաստած իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ՝ օրենսդրությանը և իրավական տեխնիկայի կանոններին համապատասխանության մասին իրավական փորձաքննության եզրակացությունը, նախարարության առջև դրված խնդիրների կարգավորման կապակցությամբ անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերը, ներկայացնել նախարարության շահերը դատական մարմիններում և քննարկել քաղաքացիների դիմումներն ու բողոքները: