ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ

 

 

        2010 ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

      Սոցիալական պաշտպանության ոլորտում օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության և իրավակիրառական պրակտիկայի մոնիտորինգի ապահովման նպատակով 2010թ. ստուգումներ և ուսումնասիրություններ են կատարվել 31 մարմիններում (նախարարության համակարգում գործող ՊՈԱԿ-ներ, շրջվարչակազմերի ենթակայության տակ գործող սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ, "Սոցիալական ապահովության ծառայություն" գործակալության տարածքային բաժիններ, ՙԱրցախփոստ՚ և ՙՂարաբաղ-Տելեկոմ՚ ՓԲԸ-ների տարածքային մասնաճյուղեր):
      Ստուգումների արդյունքով արձանագրվել են ընդհանուր առմամբ 1710752 դրամի չափով խախտումներ (պետական նպաստներ, գործազրկության նպաստ, կենսաթոշակ և այլն), որից պետական բյուջե հետ վերադարձման ենթակա ավել վճարված գումարը կազմում է 1304107 դրամ, իսկ 406645 դրամ թերի վճարված գումարը` ենթակա է վճարման շահառուներին:
       Խախտումների վերացման ընթացքը վերահսկվում է:
      Ստուգումների և մոնիտորինգի ընթացքում տեղերում ցուցաբերվել է մեթոդական և գործնական օժանդակություն, կազմակերպվել են քննարկումներ, ներկայացվել են առաջարկություններ արձանագրված թերությունները և խախտումները վերացնելու ու հետագայում չկրկնվելու համար:
       Շարունակվել են նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի մոնիտորինգի և գնահատման համակարգի կայացմանն ուղղված աշխատանքները:

 



2009 ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

       Սոցիալական պաշտպանության ոլորտում օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության և իրավակիրառական պրակտիկայի մոնիտորինգի ապահովման նպատակով 2009թ. ստուգումներ և ուսումնասիրություններ են կատարվել 31 մարմիններում (նախարարության համակարգում գործող ՊՈԱԿ-ներ, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ (գործում են շրջվարչակազմերի ենթակայության տակ), "Սոցիալական ապահովության ծառայություն"  գործակալության տարածքային բաժիններ, "Արցախփոստ"  և  "Ղարաբաղ-Տելեկոմ"  ՓԲԸ-ների տարածքային  մասնաճյուղեր):
        Ստուգումների արդյունքով արձանագրվել են ընդհանուր առմամբ 1343,4 հազ.դրամի չափով խախտումներ (պետական նպաստներ, գործազրկության նպաստ, կենսաթոշակ  և այլն), որից  պետական բյուջե ետվերադարձման ենթակա ավել վճարված  գումարը կազմում է 511,4 հազ. դրամ, իսկ 832.0 հազ. դրամ թերի վճարված գումարը`  ենթակա է վճարման շահառուներին:
         Խախտումների վերացման ընթացքը վերահսկվում է:
        Ստուգումների և մոնիտորինգի ընթացքում տեղերում ցուցաբերվել է մեթոդական և գործնական օժանդակություն, կազմակերպվել են քննարկումներ, ներկայացվել են առաջարկություններ արձանագրված թերությունները և խախտումները վերացնելու համար:
        Շարունակվել են նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համակարգի կայացմանն ուղղված աշխատանքները: