ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ


ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2014թ. ԼՂՀ աշխատաշուկայի վիճակը

2013թ. ԼՂՀ աշխատաշուկայի վիճակը

2012թ. ԼՂՀ աշխատաշուկայի վիճակը

2011թ. ԼՂՀ աշխատաշուկայի վիճակը

2010թ. ԼՂՀ աշխատաշուկայի վիճակը



ԼՂՀ  ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՎԻՃԱԿԸ 


 2015Թ. ՄԱՅԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ

 Աշխատանք փնտրող անձանց թվաքանակը հանրապետությունում կազմում է 1128 մարդ, որոնցից 1081-ը կանայք են: Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է 2067 մարդով  (2014թ. մայիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թվաքանակը կազմում էր 3195 մարդ, որից 3038` կանայք): Աշխատանք փնտրողների 96.9 %-ը կամ 1094 մարդ ստացել է գործազուրկի կարգավիճակ:      

 Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 60 մարդ, որից 50-ը` կանայք: Նախորդ տարվա  համեմատ այդ ցուցանիշը աճել է 11-մարդով: Աշխատանքի տեղավորվածների 83.3%-ը կանայք են:

         Գործազուրկների թվի մեջ մեծ է քաղաքային բնակչության տեսակարար կշիռը` շուրջ 86.9%:

Գործազուրկների տարիքային ցենզը դիտարկվող ժամանակահատվածում հետևյալն է գործազուրկների թվի 6.5 %-ը պատկանում է 16-24 տարիքային խմբին`  21.1%-ը` 25-29 տարիքային խմբին` 18.2 %-ը պատկանում է 30-34 տարիքային խմբին`, 22.2 %-ը` 35-44 տարիքային խմբին` 17.3 %-ը պատկանում է 45-54 տարիքային խմբին`,  14.7%-ը`  55-ից բարձր տարիքային խմբին :

Դիտարկելով գործազուրկների կրթական ցենզը, արձանագրվել է, որ բարձրագույն կրթություն ունեցողները կազմել են գործազուրկների ընդհանուր թվի 14.%-ը`միջին մասնագիտական կրթություն ունեցողները`9.9%, նախնական մասնագիտական կրթություն ունեցողները 6.2.%-ը` իսկ մնացած մասը կամ 69.9%-ը կազմել են  միջնակարգ ,հիմնական և հատուկ ընդհանուր կրթություն ունեցողները:

Գործազուրկների մեջ 2.1 %-ը կազմում են մանկավարժները, նախորդ տարվա 2.9 %-ի փոխարեն, 1.9 %-ը ` բուժքույրերը `3.8 %-ի փոխարեն,  1.9 %-ը կազմում են տնտեսագետները  և հաշվապահները  (հիմնականում միջին մասնագիտական կրթությամբ) նախորդ տարվա 6.8%-ի փոխարեն, 5.2 %-վաճառողներ,  նախորդ տարվա 11.1 %-ի փոխարեն,   4.9 %-ը` մասնագիտություն չունեցող անձինք,  նախորդ տարվա 4.8 %-ի փոխարեն: Գործազուրկների մեջ չնչին տոկոս են կազմում հետևյալ մասնագիտություններ ունեցող անձիք`  փականագործ, էլեկտրիկ:

Մեկ տարուց ավելի գործազուրկի կարգավիճակ ունեցող անձանց թվաքանակը կազմում է 55.5%,:

     Երկու հաշմանդամներ  օգտվում են աշխատաշուկայում անմրցունակ խմբերի աշխատավարձի փոխհատուցման ծրագրից :

      Գործազրկության մակարդակը հոկտեմբերի 1-ի դրությամբ 3.1% է,2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մեկ տոկոսային կետով:

  2015Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ

 Աշխատանքի և զբաղվածության գործակալության տվյալների համաձայնան աշխատանք փնտրող անձանց թվաքանակը հանրապետությունում կազմում է 1218 մարդ, որոնցից 1137-ը կանայք են: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 97.8 %-ը կամ 1191 մարդ: Շարունակում է բարձր մնալ գործազուրկ  կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 94.3%-ը կամ 1124 մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 29.5%-ը կամ 351 մարդ: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 22.1%,որից երիտասարդները կազմում են 112մարդ 9.4%-ը :

Դիտարկելով գործազուրկների կրթական ցենզը, արձանագրվել է, որ բարձրագույն կրթություն ունեցողները կազմել են գործազուրկների ընդհանուր թվի 15.8.%-ը`միջին մասնագիտական կրթություն ունեցողները`13.4%, նախնական մասնագիտական կրթություն ունեցողները 5.6.%-ը` իսկ մնացած մասը կամ 65.2%-ը կազմել են  միջնակարգ, հիմնական և հատուկ ընդհանուր կրթություն ունեցողները:

Մասնագիտական կրթություն  ունեցողների մեջ մեծ թիվ են կազմում մանկավարժները /տարբեր/, բուժքույրերը, ֆինանսիստները, տնտեսագետները, իրավագետները և այլ մասնագիտություն ունեցողները:     

Գործազուրկների տարիքային ցենզը դիտարկվող ժամանակահատվածում հետևյալն է գործազուրկների թվի 8.9 %-ը պատկանում է 16-24 տարիքային խմբին`  20.6%-ը` 25-29 տարիքային խմբին` 18.5 %-ը պատկանում է 30-34 տարիքային խմբին`, 22.3 %-ը` 35-44 տարիքային խմբին` 15.8 %-ը պատկանում է 45-54 տարիքային խմբին`,  14.0%-ը`  55-ից բարձր տարիքային խմբին :

 Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում  անմրցունակ անձանց թվաքանակը կազմում է 1025 անձ,կամ 86.1%-ը :

 Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 91 մարդ, որից 78-ը` կանայք: Աշխատանքի տեղավորվածների 83.3%-ը կանայք են:

  Գործազուրկների թվի մեջ մեծ է քաղաքային բնակչության տեսակարար կշիռը` շուրջ 85.9%:

Մեկ տարուց ավելի գործազուրկի կարգավիճակ ունեցող անձանց թվաքանակը կազմում է 86.0%,:

     2015թ.հունվար – սեպտեմբեր ամիսներին  գործակալությունը համագործակցել է 526 գործատուների հետ: Սեպտեմբեր ամսվա ընթացքում գործակալություն է ներկայացվել 19 թափուր աշխատատեղ:

                       2015թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ իրականացվել են հետևալ ծրագրերը:

   1.<<Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում>> ծրագրից օգտվել են 17 գործազուրկ:

 2. շխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում>> ծրագրով 2 գործազուրկ շարունակել է աշխատել նախորդ տարվանից, իսկ  մեկ գործազուրկ տարեսկզբից:

 3. <<Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում>> ծրագրից օգտվել են 7 երիտասարդ գործազուրկ:Արդյունքում  մեկ գործազուրկ տեղավորվել է  աշխատանքի: