Նախարարության խորհրդանիշը


 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 1.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետª նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը£

2.Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով£

3.Նախարարության լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով£

4.Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան£

5.Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ£

6.Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից£ Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:

Նախարարության համակարգում ոչ կառավարչական հիմնարկի կարգավիճակով գործում են նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը և տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը:

7.Նախարարության նպատակները և խնդիրներն ենª

1)սոցիալական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական և գերակա ուղղությունների մշակումն ու իրականացումը.

2)ժողովրդագրական պետական քաղաքականության մշակումը.

3)աշխատանքի պետական կարգավորման և աշխատանքի վարձատրության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.

4)բնակչության զբաղվածության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.

5)պետական կենսաթոշակային ապահովության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.

6)ժամանակավոր անաշխատունակության դեպքում սոցիալական ապահովության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.

7) ուժը կորցրած է ճանաչվել.

8) սոցիալական աջակցության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.

9)հաշմանդամների և տարեցների սոցիալական պաշտպանության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.

10) ծնելիության և բազմազավակության խթանման պետական քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.

11) ընտանիքի և երեխաների սոցիալական պաշտպանության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.

11.1) ընտանիքների կարիքավորության գնահատման համակարգի ներդնումը և ընտանիքների սոցիալական պաշտպանության արդյունավետության ու սոցիալական աջակցության հասցեականության ապահովումը.

12) սոցիալական ապահովության ոլորտի պետական նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման աշխատանքների համակարգումը.

13) աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը.

14) ուժը կորցրած է ճանաչվել.

15) ուժը կորցրած է ճանաչվել.

15.1) ուժը կորցրած է ճանաչվել.

 16) միջազգային կազմակերպությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող ոչ առևտրային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

 

 

2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ 

8. Նախարարությունն իր նպատակների իրականացման և խնդիրների լուծման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթներըª

1) աշխատանքի և զբաղվածության բնագավառում`

ա.աշխատանքային օրենսդրության կատարելագործման, աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության զարգացման նպատակով առաջարկությունների մշակում, դրանց ներդրման կազմակերպում և կատարման նկատմամբ մոնիտորինգ.

բ. ուժը կորցրած է ճանաչվել.

գ.աշխատանքի խթանման, արդյունավետության բարձրացման ու վարձատրության վերաբերյալ առաջարկությունների մշակում, դրանց ներդրման կազմակերպում և կատարման նկատմամբ մոնիտորինգ.

դ. ուժը կորցրած է ճանաչվել.

ե.բնակչության զբաղվածության բնագավառը կարգավորող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակում, զբաղվածության բնագավառը կարգավորող օրենսդրության կիրառման ապահովում .

զ.բնակչության զբաղվածության կարգավորման նպատակով, աշխատաշուկայի ձևավորված պահանջներին համապատասխան, զբաղվածության պետական ծրագրերի մշակում և դրանց կատարման նկատմամբ մոնիտորինգ.

է.աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի քաղաքականության մշակում.

2) կենսաթոշակային ապահովության, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների բնագավառում`

ա.օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ մշակելը և ներկայացնելը.

բ.պետական կենսաթոշակների, պատվովճարների, ամենամսյա դրամական օգնությունների, այլ հատուցումների, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման, վերահաշվարկման և վճարման մեթոդական ղեկավարումը.

գ.պետական կենսաթոշակների, պատվովճարների, ամենամսյա դրամական օգնությունների, այլ հատուցումների, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակման, վերահաշվարկման և վճարման նկատմամբ մոնիթորինգը և վերահսկողության իրականացումը.

դ.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական կենսաթոշակների, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների, պատվովճարների, ամենամսյա դրամական օգնությունների և այլ հատուցումների նշանակումը, վերահաշվարկումը և վճարման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով վճարումը.

ե. ուժը կորցրած է ճանաչվել.

զ. ուժը կորցրած է ճանաչվել.

 է. ՙՊետական կենսաթոշակների մասին՚, ՙԺամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված` համապատասխան բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի գործառույթները.     

3) ընտանիքի և երեխաների հիմնահարցերի բնագավառում`

ա.ընտանիքի և երեխաների հիմնահարցերի ուսումնասիրում, դրանք կարգավորող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների նախապատրաստում, ներդրման կազմակերպում և կատարման նկատմամբ մոնիտորինգ.

բ.ծնելիության և բազմազավակության խթանմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկությունների մշակում ու ներդրման կազմակերպում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.

գ.պետական նպաստների նշանակման, վերահաշվարկման, կասեցման, դադարեցման, վճարման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.

դ.կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված պետական ծրագրերի մշակում և դրանց իրականացման ապահովում, ինչպես նաև տարածքային կառավարման մարմինների հետ տեղերում այդպիսի ծրագրերի համագործակցված կատարում.

ե.երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և սոցիալապես անապահով երեխաների տեղավորման, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացում.

զ.որդեգրման ենթակա և որդեգրված երեխաների ու որդեգրողների թեկնածությունների կենտրոնացված հաշվառման իրականացում.

է.խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության նկատմամբ բարձրագույն մասնագիտական հսկողության իրականացում.

4)քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպում.

5)սոցիալական աջակցության բնագավառում`

ա.սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում, օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների նախապատրաստում, դրանց ներդրման կազմակերպում.

բ.սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրության կատարելագործման նպատակով իրավական ակտերի նախագծերի մշակում և ընդունված իրավական ակտերի կատարման նկատմամբ մոնիտորինգ.

գ.սոցիալապես անապահով ընտանիքների, առանձին սոցիալական խմբերի սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնության իրականացմանն ուղղված պետական ծրագրերի մշակում, իրականացում և համակարգում.

դ.հաշմանդամների բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնողական ծրագրերի մշակում ու իրականացում.

ե.հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով և կյանքը թեթևացնող միջոցներով ապահովման գործընթացի կազմակերպում.

զ.բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում ու տնային պայմաններում միայնակ տարեց ու հաշմանդամ քաղաքացիների խնամքի կազմակերպման գործընթացի կազմակերպում.

է.անօթևան, մուրացկան և թափառաշրջիկ անձանց, այդ թվումª երեխաների համար սոցիալական օգնության պետական ծրագրերի մշակում ու իրականացում.

6)բարեգործական ծրագրերի համակարգման բնագավառում`

ա.բարեգործական ծրագրերի համակարգման աշխատանքների կազմակերպում.

բ.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասցեով ստացված մարդասիրական օգնության նկատմամբ մաքսային ձևակերպումների իրականացում, տեղափոխման և պահպանման կազմակերպում, ինչպես նաև բաշխման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին առաջարկություններ ներկայացնելը.

7)ժողովրդագրական քաղաքականության բնագավառում`

ա.ժողովրդագրական իրավիճակի վերլուծություն և գնահատում.

բ.նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միտումների տեսանկյունով, ժողովրդագրական փորձաքննության կազմակերպում.

7.1) ընտանիքների կարիքավորության գնահատման բնագավառում՝

ա. ընտանիքների կարիքավորության գնահատման <<Արցախ>> համակարգով ընտանիքների հաշվառման ապահովումը,

բ.  ընտանիքների կարիքավորության գնահատումը,

գ. ընտանիքների կարիքավորության բնութագրիչ գործոնների սահմանային արժեքների ձևավորումը և պետական ծրագրերում ընտանիքների ընդգրկման ապահովումը.

8) ուժը կորցրած է ճանաչվել.

9) ուժը կորցրած է ճանաչվել.

9.1) ուժը կորցրած է ճանաչվել.

10) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացման բնագավառում`

ա.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցություն.

բ.սոցիալական ապահովության համակարգում տեղեկատվական հոսքերի ձևավորման և դրանց կառավարման իրականացում.

գ.սոցիալական ապահովության բնագավառում սոցիալական մոնիթորինգի կազմակերպում, անցկացում և ստացված տվյալների հիման վրա համալիր վերլուծության իրականացում.

դ.պարզաբանումների տրամադրում և խորհրդատվական օգնության կազմակերպում` ըստ սոցիալական ապահովության բնագավառների.

ե.քաղաքացիների ընդունելության կազմակերպում, քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկում.

զ.զանգվածային լրատվության և հանրային իրազեկման այլ միջոցներով աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում վարվող քաղաքականության լուսաբանում.

է.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող ոչ առևտրային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում, համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացում` ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներին, ըստ անհրաժեշտության, ներգրավելով քաղաքականության, ռազմավարությունների մշակման գործընթացում.

ը.համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթերի, տեղեկանքների և այլն) ներդրում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների և տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

թ.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում.

3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ 

9.Նախարարությունը կառավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահըª Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ£

Նախարարն ունի տեղակալ (տեղակալներ), որին (որոնց) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետըª խորհրդակցելով նախարարի հետ£

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով£

10.Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար£

11.Նախարարը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին£

12.Նախարարըª

1)իր իրավասության սահմաններում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

2)ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների լուծման ու նախարարությանը վերապահված գործառույթների իրականացման համար.

3)օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան` առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.

4)իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվումª նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

5)օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

6)պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

7)օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

8)սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

9)օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայութ-յանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների և ոչ կառավարչական հիմնարկների ղեկավարների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

10)լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

11)վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության և օտարման նկատմամբ.

12)Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

13)Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

14)օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

15)ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

16)իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ£

13.Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը:

14.Նախարարի տեղակալըª

1)համակարգում է նախարարության համակարգի աշխատանքներըª նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացմանª իրեն հանձնարարված բնագավառներում.

2)իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումըª նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստարաբաժանումների միջոցով տալով ցուցումներ ու  հանձնարարականներ.

3)նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխանª իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառներիª նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

4)նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5)համակարգում է իրեն հանձնարարված աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6)իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7)իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

8)պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

9)ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

10)նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ.

11)նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ£

15.Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը£

 

4. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ 

16.Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարությանը, այդ թվումª նրա կազմում գործող առանձնացված ստորաբաժանումներինª օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է£

17.Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող մարմնի կողմից£

18.Նախարարության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, ՙՊետական կառավարչական հիմնարկների մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության համաձայն:

19.Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող£

20.Նախարարության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ£

21.Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ£

22.Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն£ Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրքª օրենքով սահմանված չափով և կարգով£

23.Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով£ Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են ՙԳնումների մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով£

24.Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը£

25.Նախարարության աշխատակազմի անվանումն էª ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ՚ պետական կառավարչական հիմնարկ£

26.Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն էª Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54£

 

5. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ 

27.Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ` գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում£ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն£

28.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը£

29.Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իր գույքը£

 

6. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 30.Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ

31.Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը£

32.Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունըª նախարարի ներկայացմամբ£

33.Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերումª նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է£

34.Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից£

35.Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող£

36.Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իրª հայերեն և ռուսերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ£

 

 

7. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ 

37.Նախարարության աշխատակազմի կառավարումը, օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում, իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և նախարարը, իսկ ղեկավարումը` նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը£

38.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունըª

1)վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

2)հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.

3)որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4)հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

5)իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ£

39.Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների ու նախարարի որոշումների և սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար£

40.Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար£ Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար£

41.Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարիª Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և հրահանգները£

42.Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է ՙՔաղաքացիական ծառայության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:

43.Նախարարության աշխատակազմի ղեկավարըª

1)առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրերª դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.

2)օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվումª ֆինանսական միջոցները.

3)իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվումª նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4)օրենքով նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

5)օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

6)նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվումª ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

7)նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

8)կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

9)կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը .

10)վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

11)նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները և կարգադրությունները.

12)ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

13)կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

14)իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ£

44.Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում ՙԳանձապետական համակարգի մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները£

45.Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար£

 

8. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

46.Նախարարության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր£

47.Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգմանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով£

 

9.ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ 

48.Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով£

 

 

 

Խմբագրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարության աշխատակազմի կողմից                 

Աշխատակազմի ղեկավար                                                                       Ա. Ծատրյան

 

 

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1.Վարչություններ

Ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչություն        

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Սոցիալական մոնիթորինգի և ժողովրդագրական քաղաքականության  վարչություն

 

2. Բաժիններ

Սոցիալական աջակցության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բարեգործական ծրագրերի համակարգման բաժին

Իրավաբանական բաժին

Տեղեկատվական ծրագրերի և համակարգչային ծառայության սպասարկման բաժին

Ընդհանուր բաժին

Ընտանիքների կարիքավորության գնահատման բաժին

Վերահսկողության բաժին

 

 

II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

Սոցիալական ապահովության պետական գործակալություն

Աշխատանքի և զբաղվածության գործակալություն