2010 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին հաղորդում

Հ Ա Ղ Ո Ր Դ ՈՒ Մ
2010 թվականի ընթացքում բարգործական ծրագրերի շրջանակներում
իրականացված աշխատանքների մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից որակված ծրագրերի շրջանակներում 2010 թվականի ընթացքում հանրապետությունում բարեգործական ծրագրեր են իրականացվել միջազգային և հանրապետական 6 կազմակերպությունների և 3 բարերարների կողմից:
Բազմաբնույթ և մեծածավալ ծրագրեր են իրականացրել ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը, ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամը, ՙՇուշի վերածնունդ՚ հիմնադրամը (նախկինում գործող), այլ կազմակերպություններ ու բարերարներ:
Սույն տեղեկանքում ընդգրկված են ամփոփ տեղեկություններ միայն այն ծրագրերի վերաբերյալ, որոնք 2010 թվականի ընթացքում համապատասխան որակում են ստացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից:

1. Բարեգործական բեռների ներմուծում և բաշխում

2010 թվականի ընթացքում ներմուծվել են 255.2 մլն. դրամ արժողությամբ բեռներ, որոնց վերաբերյալ ընդունված են համապատասխան որոշումներ:
Ներմուծված բեռների շուրջ 33.1 %-ը առողջապահության բնագավառի բեռներ են (դեղորայք, բժշկական տարբեր ապրանքներ)` 84551.0 մլն դրամ ընդհանուր արժեքով:
Բեռների 46.3 %-ը` Արաբական Միացյալ Էմիրություններից, 40.6 % ներմուծվել է ԱՄՆ-ից, 6.1 %-ը Գերմանիայից, 5.08 %-ը Ֆրանսիայից, 1.34 %-ը` Նիդերլանդներից, 0.35 %-ը` Իրանի Իսլամական Հանրապետությունից, 0.23 %-ը` Հունաստանից: Ներմուծված բեռները հատկացվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմիններին` նպատակային օգտագործման համար:
2010 թվականի ընթացքում բարեգործության կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված բեռների վերաբերյալ տեղեկություններն ըստ առաքման երկրի և ապրանքային խմբերի ամփոփված են հավելված 1-ում, ըստ կազմակերպությունների և բարերարների` հավելված 2-ում:

2. Աշխատանքների կատարում և ծառայությունների մատուցում

2010 թվականին հրավիրվել է ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 22 նիստ և ընդունվել 99 որոշում, որոնցից 16 որոշում` ապրանքների բաշխման մասին (255.2 մլն դրամ արժողությամբ), 83 որոշում` ծրագրերը բարեգործական որակելու մասին. դպրոցաշինության, դպրոցների և մանկապարտեզների կահավորման, ճանապարհաշինության, ջրամատակարարման ծրագրեր և այլն (4172252.7 հազար դրամ արժողությամբ), որոնցից  15 որոշում` ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից նախկինում հաստատված որոշումների մեջ փոփոխություններ կատարելու և հաստատված ծրագրերին հարակից գործարքների մասին:
2010 թվականի ընթացքում բարեգործական են որակվել 83 ծրագրեր` 4172252.7 հազար դրամ ընդհանուր արժողությամբ: Ըստ բնագավառների բարեգործական որակված ծրագրերը ունեն հետևյալ պատկերը`

կրթություն և գիտություն      41.0 %
ճանապարհաշինություն      1.2 %
ջրամատակարարում            16.9%
առողջապահություն               3.6%
սպորտ                             1.2%
մշակույթ                           9.6 %
սոցիալական                     26.5%

Խոշոր ծրագրերից են`

•    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Արամ Մանուկյան և Գարեգին Նժդեհ փողոցների բարեկագում,
•    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Ղազանչեցոց փողոցի բարեկարգում,
•    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի վերանորոգում,
•    Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող հանրապետական հիվանդանոցի շենքի կառուցման համար նախատեսված հողային, հիմնակմախքի և ներքին ու  արտաքին հարդարման աշխատանքներ:

Կրթական բնագավառում բարեգործական որակված ծրագրերից 17.6% (100883.7 հազար դրամ) կազմում են դպրոցաշինության, 14.7% (137477.6 հազար դրամ)` մանկապարտեզների կառուցման, 32.4% (30037.0 հազար դրամ)` դպրոցների կահավորման, 14.7% (18730.9 հազար դրամ)` մանկապարտեզների կահավորման և 20.6% (460318.3 հազար դրամ)` այլ ծրագրեր տվյալ բնագավարում: Ծրագրերը իրականացվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 22 դպրոցներում և 6 մանկապարտեզներում:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2010 թվականի ընթացքում բարեգործական որակված ծրագրերի ընդհանուր արժեքը  կազմում է 4172252.7 հազար դրամ  (հավելված 3):
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից հաստատված 4172252.7 հազար դրամ արժողությամբ 83 բարեգործական ծրագրերից 2671204.1 հազար դրամ ծրագրային արժեքով 64 ծրագրեր ավարտված են,  իսկ 1501048.6  հազար դրամ ծրագրային արժեքով 19 ծրագրեր ընթացքի մեջ են:

3. Կազմակերպական այլ հարցեր

Իր գործունեության ընթացքում հանձնաժողովը համագործակցել է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների, բարեգործության մասնակիցների և տարբեր պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների հետ:
Ծրագրերի շրջանակներում բարեգործներին ցուցաբերվել է խորհրդատվական և գործնական օգնություն:
Հանձնաժողովի գործունեությունը և ծրագրերի ընթացքը պարբերաբար լուսաբանվել են զանգվածային լրատվամիջոցներով:
Բոլոր հարցերի վերաբերյալ հանձնաժողովի որոշումներն ընդունվել են բացառապես ճյուղային նախարարությունների, գերատեսչությունների և պետական տարածքային մարմինների եզրակացությունների հիման վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության
բարեգործական ծրագրերի համակարգման
հանձնաժողովի նախագահ                                                              Ն. ԱՍԾԱՏՐՅԱՆ

Հավելված 1

Հավելված 2

Հավելված 3