2011 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին հաղորդում

Հ Ա Ղ Ո Ր Դ ՈՒ Մ
2011 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի շրջանակներում
իրականացված աշխատանքների մասին
     Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից որակված ծրագրերի շրջանակներում 2011 թվականի ընթացքում հանրապետությունում բարեգործական ծրագրեր են իրականացվել 1 բարերարի և միջազգային ու հանրապետական 6 կազմակերպությունների (4 բարերարների ֆինանսավորմամբ) կողմից:
Բազմաբնույթ և մեծածավալ ծրագրեր են իրականացրել ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը, ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը, Ստեփանակերտի զարգացման հիմնադրամը, ինչպես նաև այլ կազմակերպություններ ու բարերարներ:
Սույն տեղեկանքում ընդգրկված են ամփոփ տեղեկություններ միայն այն ծրագրերի վերաբերյալ, որոնք 2011 թվականի ընթացքում համապատասխան որակում են ստացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից:
 1. Բարեգործական բեռների ներմուծում և բաշխում
     2011 թվականի ընթացքում ներմուծվել են 375.5 մլն. դրամ արժողությամբ բեռներ, որոնց վերաբերյալ ընդունված են համապատասխան որոշումներ:
Ներմուծված բեռների շուրջ 35.4%-ը առողջապահության բնագավառի բեռներ են (դեղորայք, բժշկական տարբեր ապրանքներ, տրանսպորտային միջոց)` 133165.0 մլն դրամ ընդհանուր արժեքով:
Բեռների 62.15%-ը ներմուծվել է Արաբական Միացյալ Էմիրություններից, 27.66%-ը`    ԱՄՆ-ից, 2.48%-ը` ՀՀ-ից, 2.36%-ը` Նիդերլանդներից, 2.18%-ը` Կանադայից, 1.29%-ը` Իրանի Իսլամական Հանրապետությունից, 1.04%-ը` Չեխիայից, 0.63%-ը` Շվեյցարիայից, 0.20%-ը` Գերմանիայից, 0.01%-ը` Ֆրանսիայից: Ներմուծված բեռները հատկացվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմիններին` նպատակային օգտագործման համար:
2011 թվականի ընթացքում բարեգործության կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված բեռների վերաբերյալ տեղեկություններն ըստ առաքման երկրի և ապրանքային խմբերի ամփոփված են հավելված 1-ում, ըստ կազմակերպությունների և բարերարների` հավելված 2-ում:
 2. Աշխատանքների կատարում և ծառայությունների մատուցում
     2011 թվականին հրավիրվել է ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 28 նիստ և ընդունվել 80 որոշում, որոնցից 25 որոշում` ապրանքների բաշխման մասին (ներառյալ ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից նախկինում հաստատված ապրանքների բաշխման մասին 1 որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին) (375.5 մլն դրամ արժողությամբ), 55 որոշում` ծրագրերը բարեգործական որակելու մասին. ջրամատակարարման ծրագրեր, դպրոցաշինության, դպրոցների և մանկապարտեզների կահավորման, ճանապարհաշինության և այլն (4402240.0 հազար դրամ արժողությամբ), որոնցից  6 որոշում` ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից նախկինում հաստատված որոշումների մեջ փոփոխություններ կատարելու և 1 որոշում հաստատված ծրագրին հարակից գործարքի մասին:
2011 թվականի ընթացքում բարեգործական են որակվել 55 ծրագրեր` 4402240.0 հազար դրամ ընդհանուր արժողությամբ: Ըստ բնագավառների բարեգործական որակված ծրագրերը ունեն հետևյալ պատկերը`
ջրամատակարարում     40.0%
կրթություն                    38.2%
մշակույթ                       7.3%
սոցիալական                  5.5%
առողջապահություն        3.6%
սպորտ                          1.8%
գյուղատնտեսություն        1.8%
ճանապարհաշինություն   1.8%
Խոշոր ծրագրերից են`
• Ստեփանակերտ քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցի շինարարության աշխատանքներ,
• Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի 10-րդ գոտու կառուցման շինարարական աշխատանքների իրականացում.
• Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու քաղաքի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման I-ին փուլի շինարարական աշխատանքների իրականացում:
     Կրթական բնագավառում բարեգործական որակված ծրագրերից 82.18% (1284329.1 հազար դրամ) կազմում են դպրոցաշինության, 16.09% (251474.7 հազար դրամ)` մանկապարտեզների կառուցման, 0.15% (2421.2 հազար դրամ)` դպրոցների կահավորման, 1.0% (15476.1 հազար դրամ)` մանկապարտեզների կահավորման և 0.58% (9050.0 հազար դրամ)` այլ ծրագրեր տվյալ բնագավառում: Ծրագրերը իրականացվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 9 դպրոցներում և 6 մանկապարտեզներում:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2011 թվականի ընթացքում բարեգործական որակված ծրագրերի ընդհանուր արժեքը  կազմում է 4402240.0 հազար դրամ  (հավելված 3):
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից հաստատված 4402240.0 հազար դրամ արժողությամբ 55 բարեգործական ծրագրերից 2451409.3 հազար դրամ ծրագրային արժեքով 41 ծրագրեր ավարտված են,  իսկ 1950830.7  հազար դրամ ծրագրային արժեքով 14 ծրագրեր ընթացքի մեջ են:
 3. Կազմակերպական այլ հարցեր
    Իր գործունեության ընթացքում հանձնաժողովը համագործակցել է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների, բարեգործության մասնակիցների և տարբեր պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների հետ:
Ծրագրերի շրջանակներում բարեգործներին ցուցաբերվել է խորհրդատվական և գործնական օգնություն:
Հանձնաժողովի գործունեությունը և ծրագրերի ընթացքը պարբերաբար լուսաբանվել են զանգվածային լրատվամիջոցներով:
Բոլոր հարցերի վերաբերյալ հանձնաժողովի որոշումներն ընդունվել են բացառապես ճյուղային նախարարությունների, գերատեսչությունների և պետական տարածքային մարմինների եզրակացությունների հիման վրա:

Հավելված 1

Հավելված 2

Հավելված 3