2012 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին հաղորդում

Հ Ա Ղ Ո Ր Դ ՈՒ Մ
2012 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի շրջանակներում          իրականացված աշխատանքների մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից որակված ծրագրերի շրջանակներում 2012 թվականի ընթացքում հանրապետությունում բարեգործական ծրագրեր են իրականացվել 2 բարերարների և միջազգային ու հանրապետական 4 կազմակերպությունների (4 բարերարների և 1 կազմակերպության ֆինանսավորմամբ) կողմից:
Բազմաբնույթ և մեծածավալ ծրագրեր են իրականացրել ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը, ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգների ՙՀայ Կրթական Հիմնարկություն՚ Հայաստանի Հանրապետության մասնաճյուղը, ՙՇեն՚ բարեգործական հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև այլ կազմակերպություններ ու բարերարներ:
Սույն տեղեկանքում ընդգրկված են ամփոփ տեղեկություններ միայն այն ծրագրերի վերաբերյալ, որոնք 2012 թվականի ընթացքում համապատասխան որակում են ստացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից:

1. Բարեգործական բեռների ներմուծում և բաշխում

2012 թվականի ընթացքում ներմուծվել են 351.9 մլն. դրամ արժողությամբ բեռներ, որոնց վերաբերյալ ընդունված են համապատասխան որոշումներ:
Ներմուծված բեռների շուրջ  99.7%-ը առողջապահության բնագավառի բեռներ են (դեղորայք, բժշկական սարքեր և սարքավորումներ, բժշկական տարբեր ապրանքներ)` 350890.6 հազ. դրամ ընդհանուր արժեքով:
Բեռների 38.06%-ը ներմուծվել է Ռուսաստանի Դաշնությունից, 25.77%-ը` Հայաստանի Հանրապետությունից, 22.51%-ը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից, 5.15%-ը` Արաբական Միացյալ Էմիրություններից, 4.44%-ը` Ֆրանսիայից, 3.48%-ը` Նիդերլանդներից, 0.59%-ը` Գերմանիայից: Ներմուծված բեռները հատկացվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմիններին` նպատակային օգտագործման համար:
2012 թվականի ընթացքում բարեգործության կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված բեռների վերաբերյալ տեղեկություններն ըստ առաքման երկրի և ապրանքային խմբերի ամփոփված են հավելված 1-ում, ըստ կազմակերպությունների և բարերարների` հավելված 2-ում:

   2. Աշխատանքների կատարում և ծառայությունների մատուցում

2012 թվականին հրավիրվել է ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 27 նիստ և ընդունվել 68 որոշում, որոնցից 20 որոշում` ապրանքների բաշխման մասին (351.9 մլն դրամ արժողությամբ), 48 որոշում` ծրագրերը բարեգործական որակելու մասին. ջրամատակարարման, ճանապարհաշինության, սոցիալական պաշտպանության, առողջապահության, դպրոցաշինության, դպրոցների և մանկապարտեզների կահավորման ծրագրեր և այլն (5099564.4. հազար դրամ արժողությամբ), որոնցից  12 որոշում` ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից նախկինում հաստատված որոշումների մեջ փոփոխություններ կատարելու և 1 որոշում նախկինում հաստատված որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
2012 թվականի ընթացքում բարեգործական են որակվել 48 ծրագրեր` 5099564.4. հազար դրամ ընդհանուր արժողությամբ: Ըստ բնագավառների բարեգործական որակված ծրագրերը ունեն հետևյալ պատկերը`

կրթություն                                             39.6%
ջրամատակարարում                           20.8%
մշակույթ                                               12.5%
սոցիալական    պաշտպանություն        8.3%
ճանապարհաշինություն                       6.3%
սպորտ                                                  4.17%
առողջապահություն                              4.17%
հոգևոր                                                   2.08%
գյուղատնտեսություն                            2.08%

   Խոշոր ծրագրերից են`

•    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի N1 հիմնական դպրոցի նոր մասնաշենքերի կառուցում,
•    360 տեղանոց մանկապարտեզի կառուցում Ստեփանակերտ քաղաքում,
•     Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 դպրոցի շենքի վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներ,
•   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Եզնիկ  Մոզյանի  անվան  մասնագիտական  դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում:

Կրթական բնագավառում բարեգործական որակված ծրագրերից 72.36% (2867557.2 հազար դրամ) կազմում են դպրոցաշինության, 26.1% (1033466.8 հազար դրամ)` մանկապարտեզների կառուցման, 1.49% (59264.4 հազար դրամ)` դպրոցների կահավորման, 0.04% (1924.9 հազար դրամ)` մանկապարտեզների կահավորման և 0.01% (348.0 հազար դրամ)` այլ ծրագրեր տվյալ բնագավառում: Ծրագրերը իրականացվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 9 դպրոցներում, 3 մանկապարտեզներում և Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանում:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2012 թվականի ընթացքում բարեգործական որակված ծրագրերի ընդհանուր արժեքը  կազմում է 5099564.4 հազար դրամ  (հավելված 3):
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից հաստատված 5099564.4 հազար դրամ արժողությամբ 48 բարեգործական ծրագրերից 1522518.9 հազար դրամ ծրագրային արժեքով 26 ծրագրեր ավարտված են,  իսկ 3577045.5 հազար դրամ ծրագրային արժեքով 11 ծրագրեր ընթացքի մեջ են (ԼՂՀ ԿԲԾՀՀ կողմից հաշվետու ժամանակաշրջանում ընդունված 10 որոշումներով փոփոխություններ են կատարվել նախկինում հաստատված որոշումների մեջ (ոչ գումարային) և 1 որոշմամբ նախկինում հաստատված որոշումն  ուժը կորցրած է ճանաչվել):

   3. Կազմակերպական այլ հարցեր

Իր գործունեության ընթացքում հանձնաժողովը համագործակցել է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների, բարեգործության մասնակիցների և տարբեր պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների հետ:
Ծրագրերի շրջանակներում բարեգործներին ցուցաբերվել է խորհրդատվական և գործնական օգնություն:
Հանձնաժողովի գործունեությունը և ծրագրերի ընթացքը պարբերաբար լուսաբանվել են զանգվածային լրատվամիջոցներով:
Բոլոր հարցերի վերաբերյալ հանձնաժողովի որոշումներն ընդունվել են բացառապես ճյուղային նախարարությունների, գերատեսչությունների և պետական տարածքային մարմինների եզրակացությունների հիման վրա:

Հավելված 1
Հավելված 2
Հավելված 3