2014 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին հաղորդում

Հ Ա Ղ Ո Ր Դ ՈՒ Մ
2014 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի շրջանակներում
 իրականացված աշխատանքների մասին
 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմիցորակված ծրագրերի շրջանակներում 2014 թվականի ընթացքում հանրապետությունում բարեգործական ծրագրեր են իրականացվել 1բարերարի և միջազգային ու հանրապետական 6 կազմակերպությունների ( 2 կազմակերպությունների ֆինանսավորմամբ) կողմից:
Բազմաբնույթ և մեծածավալ ծրագրեր են իրականացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Լեռնային ՂարաբաղիՀանրապետության քաղաքաշինության նախարարությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգների «Հայ Կրթական Հիմնարկություն» Հայաստանի Հանրապետության մասնաճյուղը, «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության Հայաստանի Հանրապետության մասնաճյուղը, ինչպես նաև այլ կազմակերպություններ ու բարերարներ:
Սույն տեղեկանքում ընդգրկված են ամփոփ տեղեկություններ միայն այն ծրագրերի վերաբերյալ, որոնք 2014 թվականի ընթացքումհամապատասխան որակում են ստացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերիհամակարգման հանձնաժողովի կողմից: 
  1. Բարեգործական բեռների ներմուծում և բաշխում
 2014 թվականի ընթացքում ներմուծվել են 152.4 մլն. դրամ արժողությամբ բեռներ, որոնց վերաբերյալ ընդունված ենհամապատասխան որոշումներ:
Ներմուծված բեռների շուրջ  84.5%-ը առողջապահության բնագավառի բեռներ են (դեղորայք, բժշկական սարքեր ևսարքավորումներ, բժշկական տարբեր ապրանքներ)` 128878.4 հազ. դրամ ընդհանուր արժեքով:
Բեռների 29.63%-ը ներմուծվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, 29.62%-ը` Հայաստանի Հանրապետությունից, 25.3%-ը` Նիդերլանդներից, 10.64%-ը` Բելոռուսիայի Հանրապետությունից, 4.81%-ը` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից: Ներմուծվածբեռները հատկացվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմիններին` նպատակային օգտագործման համար:
2014 թվականի ընթացքում բարեգործության կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված բեռների վերաբերյալտեղեկություններն ըստ առաքման երկրի և ապրանքային խմբերի ամփոփված են հավելված 1-ում, ըստ կազմակերպությունների ևբարերարների` հավելված 2-ում: 
  1. Աշխատանքների կատարում և ծառայությունների մատուցում
 2014 թվականին հրավիրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերիհամակարգման հանձնաժողովի 29 նիստ և ընդունվել 64 որոշում, որոնցից 13 որոշում` ապրանքների բաշխման մասին (152.4մլն դրամարժողությամբ), 51 որոշում` ծրագրերը բարեգործական որակելու մասին. կրթության, ճանապարհաշինության, մշակույթի, սոցիալականպաշտպանության, առողջապահության, երեխաների պաշտպանության,  սպորտի, ջրամատակարարման ծրագրեր և այլն (9396110.5հազար դրամ արժողությամբ), որոնցից 9 որոշում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերիհամակարգման հանձնաժողովի կողմից նախկինում հաստատված որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2014 թվականի ընթացքում բարեգործական են որակվել 51 ծրագրեր` 9396110.5 հազար դրամ ընդհանուր արժողությամբ: Ըստբնագավառների բարեգործական որակված ծրագրերը ունեն հետևյալ պատկերը`
 կրթություն                                               31.4%
ճանապարհաշինություն                            27.4%
մշակույթ                                                   13.7%
սոցիալական         պաշտպանություն         11.7%
առողջապահություն                                    5.9%
երեխաների պաշտպանություն                  5.9%
սպորտ                                                      2.0%
ջրամատակարարում                                 2.0%
 Խոշոր ծրագրերից են` 
  • Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի Քարվաճառի խաչմերուկ- Չարեքթար 1-ի տեղամասի 12.6 կմ,Քարվաճառի խաչմերուկ- Չարեքթար 2-րդ տեղամասի 9.8 կմ, Չարեքթար-Դրմբոն 10 կմ երկարությամբ հատվածների կառուցման շինարարական աշխատանքների իրականացում,
  • ԼՂՀ Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի «Նոր Կիլիկիա» բնակավայրում N 1 և N 2, N 3, N 4, N 5 և N 7, N 6 և N 8, N 9 և N 11, N 10, N 12 և N 13, N 14 և N 16 բնակելի տների կառուցման և տարածքի բարեկարգման ու արտաքին ինժեներական կոմունիկացիաների կառուցում,
  • ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում հանրապետական ծննդատան նոր շենքի կառուցման 2-րդ փուլ ու պատուհանների և դռների տեղադրում,
  • Ստեփանակերտ քաղաքի Հովհաննես Թումանյան N 66 շենքի վերակառուցում «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի վարչական շենքի:
 Կրթական բնագավառում բարեգործական որակված ծրագրերից 94.65% (1408437.9 հազար դրամ) կազմում ենդպրոցաշինության, 4.72% (70241.8 հազար դրամ)` դպրոցների կահավորման, 0.45% (6662.7 հազար դրամ)` մանկապարտեզներիկահավորման, և 0.19% (2773.5 հազար դրամ)` այլ ծրագրեր տվյալ բնագավառում: Ծրագրերը իրականացվել են Լեռնային ՂարաբաղիՀանրապետության 8 դպրոցներում  և  4 մանկապարտեզներում:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարության բարեգործական ծրագրերի համակարգմանհանձնաժողովի կողմից 2014 թվականի ընթացքում բարեգործական որակված ծրագրերի ընդհանուր արժեքը  կազմում է 9396110.5  հազարդրամ  (հավելված 3):
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմիցհաստատված 9396110.5 հազար դրամ արժողությամբ 51 բարեգործական ծրագրերից 7700635.9 հազար դրամ ծրագրային արժեքով 40ծրագրեր ավարտված են,  իսկ 1695474.6 հազար դրամ ծրագրային արժեքով 11 ծրագրեր ընթացքի մեջ են (ԼՂՀ ԿԲԾՀՀ կողմից հաշվետուժամանակաշրջանում ընդունված 9 որոշումներով փոփոխություններ են կատարվել նախկինում հաստատված որոշումների մեջ(գումարային և ոչ գումարային): 
  1. Կազմակերպական այլ հարցեր
 Իր գործունեության ընթացքում հանձնաժողովը համագործակցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանբարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների,բարեգործության մասնակիցների և տարբեր պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտականներկայացուցչությունների հետ:
Ծրագրերի շրջանակներում բարեգործներին ցուցաբերվել է խորհրդատվական և գործնական օգնություն:
Հանձնաժողովի գործունեությունը և ծրագրերի ընթացքը պարբերաբար լուսաբանվել են զանգվածային լրատվամիջոցներով:
Բոլոր հարցերի վերաբերյալ հանձնաժողովի որոշումներն ընդունվել են բացառապես ճյուղային նախարարությունների,գերատեսչությունների և պետական տարածքային մարմինների եզրակացությունների հիման վրա:
Հավելված 1
Հավելված 2
Հավելված 3