Բնակարանային ոլորտի հիմնահարցեր

Բնակարանային ոլորտ

Հաճախ տրվող հարցեր և պատասխաններ

2019թ. հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիներին կտրամադրվեն (կվերանորոգվեն) բնակարաններ կամ բնակելի տներ:

ԱՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 7-ի N 1004-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն բնակարաններ կամ բնակելի տներ տրամադրվում կամ բնակարաններ կամ բնակելի տներ վերանորոգվում են ԱՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների և ԱՀ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամների համար:

Կարգով միաժամանակ սահմանված է, որ քաղաքացին, որպես բնակարանային պայմանների կարիք ունեցող, կարող է հաշվառվել, եթե համապատասխան բնակավայրում ունի տասը  տարվա  անընդմեջ հաշվառում (այս պայմանը չի տարածվում Ստեփանակերտ և Շուշի քաղաքներից այլ բնակավայր տեղափոխվելու դեպքում, որի ժամանակ հաշվառման ժամկետ չի սահմանվում): Գյուղական բնակավայրերում քաղաքացու  համար սահմանվում է 5 տարվա հաշվառման պահանջ, ընդ որում, եթե քաղաքացին տեղափոխվում է նույն շրջանի մեկ բնակավայրից մեկ այլ բնակավայր, ապա պահպանվում է հաշվառման անընդմեջությունը:

Քաղաքացին բնակարան կամ բնակելի տուն ստանալու իրավունքից կարող է օգտվել մեկ անգամ:

Պետական աջակցությամբ բնակարան կամ բնակելի տուն ստացած քաղաքացիները բնակարան կամ բնակելի տուն վերանորոգելու  իրավունքից չեն օգտվում:

Հարց 1. Ո՞ր դեպքում է ընտանիքը համարվում բնակպայմանների բարելավման կարիք ունեցող:

Եթե ընտանիքում ինը տարեկանից բարձր տարբեր սեռի անձինք, բացի ամուսիններից, բնակվում են մեկ սենյակում:

(ԱՀ կառավարության N 1004-Ն որոշում առ 07.12.2018թ., Կարգ կ.6 ենթ.1 պար.բ)

Հարց 2. Ո՞ր ընտանիքներն են համարվում բնակպայմանների բարելավման կարիք ունեցող:

 Եթե բնակմակերեսով ապահովվածությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կազմում է յոթ քառակուսի մետրից պակաս:

(ԱՀ կառավարության N 1004-Ն որոշում առ 07.12.2018թ., Կարգ կ.6 ենթ.1 պար.ա)

Հարց 3. Բնակարանները հատկացնելու դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազագույնը քանի՞ քառակուսի մետր բնակմակերես պետք է կազմվի:

Ինը:

(ԱՀ կառավարության N 1004-Ն որոշում առ 07.12.2018թ., Կարգ կ.29 ենթ.3)

Հարց 4. Հատկացվող բնակելի տարածության չափը որոշելիս արդյոք հաշվի՞ է առնվում կանանց հղիությունը և ի՞նչ ժամկետով:

Այո, 20 շաբաթական հղիության ժամանակ:

(ԱՀ կառավարության N 1004-Ն որոշում առ 07.12.2018թ., Կարգ կ.29 ենթ.3)

Հարց 5. Ո՞ր դեպքում է քաղաքացին բնակպայմանների բարելավման հաշվառումից հանվում:

Արցախի Հանրապետությունում հաշվառումից դուրս գալու դեպքում:

(ԱՀ կառավարության N 1004-Ն որոշում առ 07.12.2018թ., Կարգ կ.29 ենթ.3)

Հարց 6. Քաղաքացու մահվան դեպքում նրա ընտանիքի համար պահպանվու՞մ է հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:

Պահպանվում է, եթե ընտանիքը շարունակում է համարվել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող;

(ԱՀ կառավարության N 1004-Ն որոշում առ 07.12.2018թ., Կարգ կ.16)

Հարց 7. Իրավասու մարմինը հերթացուցակները ի՞նչ ժամկետում է ներկայացնում լիազոր մարմնին՝ պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Եռօրյա ժամկետում:

(ԱՀ կառավարության N 1004-Ն որոշում առ 07.12.2018թ., Կարգ կ.37)

Հարց 8. Հինգ և ավելի անչափահաս  երեխա ունեցող ընտանիքի համար որտե՞ղ է գնվում բնակարան կամ բնակելի տուն, կամ բնակելի տուն կառուցվում:

Ծնողների կամ միակ ծնողի հաշվառման վայրում:

(ԼՂՀ կառավարության N 194-Ն որոշում առ 16.04.2010թ.)

Հարց 9.  Հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի համար ո՞ր դեպքում է բնակարան կամ բնակելի տուն գնվում կամ բնակելի տուն կառուցվում:

Եթե երեխաների ծնողները կամ միակ ծնողը և 16 տարին լրացած երեխաները հանդիսանում են ԱՀ քաղաքացիներ և հաշվառված են ԱՀ-ում:

(ԼՂՀ կառավարության թիվ  194-Ն որոշում առ 16.04.2010թ.)

Հարց 10.  Գյուղական վայրերում բնակելի տների հողամասերի չափերը քանի՞ քառ.մետր են սահմանվում:

2000 քառ.մետր:

(ԼՂՀ կառավարության թիվ  194-Ն որոշում առ 16.04.2010թ.)

Հարց 11.  Ստեփանակերտ քաղաքում բնակելի տների հողամասերի չափերը քանի՞ քառ.մետր են սահմանվում:

1200 քառ.մետր:

(ԼՂՀ կառավարության թիվ  194-Ն որոշում առ 16.04.2010թ.)

Հարց 12. Բնակելի տարածության ֆինանսական աջակցության վերաբերյալ դիմումները լիազոր մարմինը ի՞նչ ժամկետում է ուսումնասիրում դրանք մուտքագրվելուց հետո:

20 օրյա ժամկետում

(ԼՂՀ կառավարության N 381-Ն որոշում առ 14.06.2016թ.)

Հարց 13. Առաջին գոտում բնակելի տարածք ձեռք բերելու համար պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է.

Այն շահառուին, ով հաշվառված և բնակվում է, կամ ում աշխատանքի  վայրը  գտնվում է տվյալ գոտում տասը տարուց ավել (ամուսիններից առնվազն մեկը):

( ԱՀ Կառավարության N 24- Ն որոշում առ 01.02.2019թ կարգի 3-րդ պար. 9 կետ)

Հարց 14. Առաջին գոտում բնակելի տարածք ձեռք բերելու համար պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է.

ՈՒմ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքի մակերեսը ընտանիքի մեկ անձի հաշվարկով չի գերազանցում 18 քառակուսի մետրը:

( ԱՀ Կառավարության N 24- Ն որոշում առ 01.02.2019թ կարգի 3-րդ պար. 9 կետ)

Հարց 15. Բնակելի տարածքի վերանորոգման նպատակով աշխատանքների իրականացման ժամկետը սահմանվում է:

Վարկի տրամադրման օրվանից մինչև 1 տարի:

( ԱՀ Կառավարության N 24- Ն որոշում առ 01.02.2019թ կարգի 3-րդ պարբ. 14 կետ)

Հարց 16. Բնակելի տուն կառուցելու նպատակով շինաշխատանքներ իրականացման ժամկետը սահմանվում է մինչև շինարարության թույլտվության ժամկետըբայց ոչ ավել, քան վարկի տրամադրման օրվանից.

Մինչև 5 տարի լրանալը:

( ԱՀ Կառավարության N 24- Ն որոշում առ 01.02.2019թ կարգի 3-րդ պարբ. 13 կետ)

Հարց 17. Ինչ է հիփոթեքային վարկը:

Հիփոթեքային վարկը ֆինանսավարկային կազմակերպության կողմից շահառուին բնակելի տարածք ձեռք բերելու և(կամ) վերանորոգելու նպատակով տրամադրվող երկարաժամկետ վարկ՝ տվյալ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ անշարժ գույքի գրավադրմամբ.

(ԱՀ  կառավարության N 24-Ն 01.02.2019թկարգի 2-րդ պար. 18-րդ կետ)

Հարց 18. Բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու հիփոթեքային վարկը քանի՞ տարի ժամկետով է տրամադրվում:

Առնվազն 15 տարի ժամկետով, իսկ վերանորոգման համար 10 տարի ժամկետով:

(ԼՂՀ կառավարության N 889-Ն որոշում առ 23.12.2014թ.)

Հարց 19. Ինչ  է  հիփոթեքային  վարկի  սուբսիդավորումը:

Հիփոթեքային վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսագումարի լրիվ կամ մասնակի անհատույց վճարում:

(ԱՀ  կառավարության N 24-Ն 01.02.2019թկարգի 2-րդ պար. 28-րդ կետ)

Հարց 20. Վարկ ստացած շահառուի պարտավորությունների մարմանը կարող են ուղղվել նաև շահառուի ընտանիքի անդամ չհանդիսացող այլ անձի եկամուտները.

Վերջինիս համաձայնությամբ, առանց համասեփականատեր դառնալու նախապայմանի:

( ԱՀ Կառավարության N 24- Ն որոշում առ 01.02.2019թ կարգի 3-րդ պարբ. 15 կետ)

Հարց 21. Մինչև 18 տարեկան շահառուն, ում հաշվարկմամբ ցուցաբերվել է աջակցություն մեկ անգամ, կրկին կարող է օգտվել պետական ֆինանսական աջակցությունից`

18 տարին լրանալուց հետո:

( ԱՀ Կառավարության N 24- Ն որոշում առ 01.02.2019թ)         

Հարց 22. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ի՞նչ պայմանով է տրամադրվում բնակարան:

Անհատույց օգտագործման իրավունքով՝ 10 տարի ժամկետով, որը հետագայում կարող է մասնավորեցվել օրենքով սահմանված կարգով կամ տրվել վարձակալության

(ԼՂՀ կառ.30.07.2004թ. N 274 որոշում  կետ 2, գ ենթ.)

Հարց 23. Ո՞ր դեպքում է առանց ծնողական խնամքի մնացած երեխան համարվում բնակարան կարիք ունեցող:

Եթե սեփականության կամ օգտագործման իրավունքով չունի բնակելի տարածություն:

(ԼՂՀ կառ.30.07.2004թ. N 274 որոշում  կետ 3)

Հարց 24. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանային պայմանների վերաբերյալ փաստաթղթերն ու՞մ կողմից է ուսումնասիրվում և կազմվում համապատասխան ակտ:

ԱՀ շրջանների սոցիալական ծառայության տարածքային գործակալության (Ստեփանակերտի սոցիալական ծառայության տարածքային գործակալության) կողմից:

(ԼՂՀ կառ.30.07.2004թ. N 274 որոշում  կետ 6)

Հարց 25. Սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը (Ստեփանակերտի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանային պայմանների վերաբերյալ ստացած փաստաթղթերն ի՞նչ ժամկետում է ուսումնասիրման ակտը ներկայացնում նախարարություն:

Մեկամսյա ժամկետում:

(ԼՂՀ կառ.30.07.2004թ. N 274 որոշում  կետ 7)

Հարց 26. Ու՞մ որոշման համաձայն են հաշվառվում բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաները:

 Համայնքի ավագանու:

(ԼՂՀ կառ.30.07.2004թ. N 274 որոշում  կետ 8)

Հարց 27. Բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխան ո՞ր դեպքերում է հաշվառումից հանվում:

Բնակարանով ապահովվելու, այլ պետություն մշտական բնակության տեղափոխվելու, կեղծ տեղեկություններ ներկայացնելու և երկրորդ անգամ հատկացված բնակարանից հրաժարվելու դեպքերում:

(ԼՂՀ կառ.30.07.2004թ. N 274 որոշում  կետ 11)

Հարց 28. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակելի տարածություն տրամադրելու կապակցությամբ ծագաց վեճերը ինչպե՞ս են լուծվում:

Դատական կարգով:

 (ԼՂՀ կառ.30.07.2004թ. N 274 որոշում  կետ 20)

Հարց 29. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակպայմանների արհեստական վատթարացման ի՞նչ ժամկետից հետո կարելի կլինի հաշվառել որպես կարիքավոր:

Հինգ տարուց հետո:

(ԼՂՀ կառ.30.07.2004թ. N 274 որոշում  կետ 3)

Հարց 30. Իրավասու՞ է  առանց ծնողական խնամքի մնացած երեխան ստացած բնակարանը հանձնելու վարձակալության:

Իրավունք չունի՝ բացառությամբ իր ընտանիքի անդամների:

(ԼՂՀ կառավարության 2004թ. հուլիսի 30-ի N 274  որոշում, Ձև N4, կետ 4)

Հարց 31. Որն է առաջնային  շուկան:

Շուկա, որտեղ իրականացվում է նոր (նոր կառուցված կամ վերակառուցված կամ նոր կառուցվող) բնակելի տարածքի առուվաճառքի գործարք:

(ԱՀ  կառավարության N 24-Ն 01.02.2019թկարգի 2-րդ պար. 4-րդ կետ)

Հարց 32. Որն է երկրորդային  շուկան:

Արցախի Հանրապետության տարածքում գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերի բնակարաններ և բնակելի տներ, որոնք ձեռք են բերվում ըստ նշանակության օգտագործող սեփականատերերից` անկախ կառուցման տարեթվից:

(ԱՀ  կառավարության N 24-Ն 01.02.2019թկարգի 2-րդ պար. 12-րդ կետ) 

Հարց 33. Որն է համարվում առաջին գոտի:

Պայմանական աշխարհագրական գոտի, որն ընդգրկում է Ստեփանակերտ քաղաքը.

(ԱՀ  կառավարության N 24-Ն 01.02.2019թկարգի 2-րդ պար. 4-րդ կետ 2-րդ ենթ. )

Հարց 34. Որն է համարվում երկրորդ գոտի:

Արցախի Հանրապետության շրջկենտրոններ և այլ բնակավայրեր:

(ԱՀ  կառավարության N 24-Ն 01.02.2019թ.  կարգի 2-րդ պար. 13-րդ կետ )

Հարց 35. Վարկի առավելագույն տարեկան տոկոսադրույքը քանի տոկոսը  չի գերազանցում:

Բնակելի տան ձեռք բերման համար` արտարժույթով հիփոթեքային վարկի տրամադրման դեպքում` 12 տոկոսը, իսկ ՀՀ դրամով հիփոթեքային վարկի տրամադրման դեպքում` 15 տոկոսը:

(ԱՀ կառավարության N 24-Ն 01.02.2019թ. կարգի 4-րդ պար. 16-րդ կ. 1-ին (ա) ենթ.)

Հարց 36. Վերաբնակ ընտանիքին սեփականության իրավունքով ե՞րբ է բնակարան տրամադրվում:

Երկու և ավելի շնչից բաղկացած, աճող և աշխատունակ ընտանիքներին:

(ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի թիվ  121 որոշում, 4-րդ կետ)

Հարց 37.  Վերաբնակ ընտանիքին հատկացված տունը ո՞ր դեպքում է վերադարձվում համապատասխան շրջվարչակազմին:

Եթե վերաբնակ ընտանիքը 3 ամիս և ավելի չի բնակվել հատկացված տանը:

(ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի թիվ 121  որոշում, Ձև 2, 2-րդ կետ, ա) ենթ.)

Հարց 38. Փախստական ընտանիքին հատկացված տունը (բնակարանը) ե՞րբ է անհատույց հանձնվում  ընտանիքին:

3 տարի նույն տանը բնակվելուց հետո:

(ԼՂՀ կառավարության 2005թ. փետրվարի 28-ի թիվ 101  որոշման կարգ, 3-րդ կետ, բ) ենթ., Ձև 2)

Հարց 39. Վարձակալության դիմաց  ո՞ր փախստականների ընտանիքներն են ստանում ֆինանսական աջակցություն:

Որոնց նկատմամբ բնակարանային պայմանների բարելավման նպատակով պետական աջակցություն չի ցուցաբերվել:

Որոնք վերջին 10 տարիների ընթացքում սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածություն չեն օտարել:

(ԼՂՀ կառավարության N 381-Ն որոշում առ 14.06.2016թ.)

Հարց 40. Քանի՞ օրվա ընթացքում բնակարանի կարիք ունեցող անձը պարտավոր է պայմանագրի կնքումից հետո զբաղեցնել իրեն տրամադրված բնակարանը:

30 օրվա ընթացքում:

(ԼՂՀ կառավարության 2004թ. հուլիսի 30-ի N 274  որոշում, կետ 11)

Հարց 41. Այն շահառուն, ում՝ բնակարանային հարցի լուծման հանդեպ պետությունը ստանձնել է պարտավորություն, կարող է օգտվել սահմանված աջակցության ձևերից`

Հրաժարվելով պարտադիր բնակարանային ապահովվածության իրավունքից.

( ԱՀ Կառավարության N 24- Ն որոշում առ 01.02.2019թ)

Հարց 42. Բնակելի տներ  կառուցելու  նպատակով ու՞մ է տրամադրվում  անհատույց պետական ֆինանսական աջակցությունը:

–   ԱՀ  գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին:

 (ԼՂՀ կառավարության N 353-Ն որոշում, առ 08.06.2015թ.)

Հարց 43. Քանի՞ անգամ և ի՞նչ չափով շահառուն կարող է օգտվել  անհատույց պետական ֆինանսական աջակցությունից:

Մեկ անգամ, 3000000 դրամի չափով:

(ԼՂՀ կառավարության N 353-Ն որոշում, առ  08.06.2015թ.)

Հարց 44. Որ՞ դեպքում է  շահառուի  կողմից  ներկայացված հայտը համարվում ընդունված:

Երբ պահանջվող փաստաթղթերը ներկայացված են  ամբողջությամբ և ստուգված է դրանցում ներկայացված տեղեկությունների հավաստիությունը:

(ԼՂՀ կառավարության N 353-Ն որոշում, առ 08.06.2015թ.)

Հարց 45. Որ՞ դեպքում է  պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը հայտը մերժում:

  • Եթե շահառուի կողմից ներկայացվող փոստաթղթերը չեն համապատասխանում ԱՀ օրենսդրության պահանջներին,
  • Եթե շահառուի կողմից  ներկայացված փաստաթղթերում առկա են անարժանահավատ տվյալներ,
  • Եթե շահառուն նախկինում օգտվել է սույն կարգով սահմանված անհատույց պետական ֆինանսական աջակցությունից:

(ԼՂՀ  կառավարություն N 353-Ն որոշում, առ 08.06.2015թ.

Հարց 46. Պետական ֆինանսական  աջակցություն ապահովող մարմինը քննարկման արդյունքում հայտի մերժման մասին որոշում ընդունելու դեպքում շահառուին ի՞նչ ժամկետում է ծանուցում ուղարկում:

Ոչ ուշ, քան հայտը ստանալու  օրվանից տասնհինգօրյա  ժամկետում՝ նշելով հայտի մերժման պատճառը:

(ԼՂՀ  կառավարություն N 353-Ն որոշում, առ 08.06.2015թ.)

Հարց 47. Որ՞ դեպքում է  պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը քննարկման արդյունքում կնքում  անհատույց պետական  ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագիր:

Քննարկման արդյունքում  դրական որոշում ընդունելու  դեպքում:

(ԼՂՀ  կառավարություն N 353-Ն որոշում, առ 08.06.2015թ.)

Հարց 48. Որ՞ դեպքում է  շահառուն պարտավորվում  փոխհատուցել  անհատույց պետական ֆինանսական  աջակցությունը  և պարտավորվում  վճարել տուգանք:

 Շահառուի և պետական ֆինանսական աջակցություն  ապահովող մարմնի  միջև  կնքվող անհատույց  պետական ֆինանսական աջակցություն  տրամադրելու  մասին պայմանագրով  պարտավորությունների  չկատարման  կամ ոչ պատշաճ կատարման դեպում:

  (ԼՂՀ  կառավարություն N 353-Ն որոշում, առ 08.06.2015թ.)

ԱՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՅԻՆ՝ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԵՎ ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ, ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է, ԱՀ գյուղական բնակավայրերում մշտապես բնակվող 18-40 տարեկան, վերջին հինգ տարիների ընթացքում մշտապես բնակվող, երիտասարդ ամուսիններից կազմված ընտանիքներին, կամ ամուսիններից մեկը մահացած և երեխա ունեցող կամ ամուսնալուծված և երեխա ունեցող կամ երեխա որդեգրած միայնակ անձի կամ առանց օրինական ամուսնու (ամուսնության մեջ չգտնվող, երեխայի ծննդյան վկայականում հոր մասին տեղեկությունների բացակայության կամ երեխայի հոր մասին գրանցումը սահմանված կարգով մոր ցուցումով կատարված լինելու դեպքում) երեխա ունեցող և առանց հոր մեծացնող մայր:

Պետական ֆինանսական աջակցությունը տրամադրվում է քաղաքացիների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման նպատակով:

Բնակելի տան կառուցում՝ ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագիծ և նախահաշիվ ունեցող օբյեկտ, որոնցով նախատեսված շինարարական աշխատանքների առնվազն 50 տոկոսը փաստացի կատարված են:

Անհատույց պետական ֆինանսական աջակցություն՝ սույն կարգով սահմանված պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվող աջակցության ձև, որն արտահայտվում է շահառուին բնակելի տան կառուցման նպատակով անհատույց և անվերադարձ դրամական հատկացմամբ:

Շահառուն անհատույց պետական ֆինանսական աջակցությունից կարող է օգտվել մեկ անգամ: Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է ՀՀ դրամով, մինչև 3000000 դրամ:

Շահառուի կողմից ներկայացված հայտը համարվում է ընդունված միայն այն դեպքում, երբ պահանջվող փաստաթղթերը ներկայացված են ամբողջությամբ և ստուգված է դրանցում ներկայացված տեղեկությունների հավաստիությունը:

Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը հայտը մերժում է, եթե՝

  1. Շահառուի կողմից ներկայացվող փաստաթղթերը չեն համապատասխանում ԱՀ օրենսդրության պահանջներին.
  2. Շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերում առկա են անարժանահավատ տվյալներ.
  3. Շահառուն նախկինում օգտվել է սույն կարգով սահմանված անհատույց պետական ֆինանսական աջակցությունից:

Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը քննարկման արդյունքում հայտի մերժման մասին որոշում ընդունելու դեպքում շահառուին ծանուցում է ոչ ուշ, քան հայտը ստանալու օրվանից տասնհինգօրյա ժամկետում՝ նշելով հայտի մերժման պատճառը:

Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը քննարկման արդյունքում դրական որոշում ընդունելու դեպքում շահառուի հետ կնքում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագիր:

Շահառուի և պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմնի միջև կնքվող անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագրով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում շահառուն պարտավորվում է փոխհատուցել անհատույց պետական ֆինանսական աջակցությունը և վճարել տուգանք, որի չափը սահմանվում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին կնքվող պայմանագրով: