Հարց 1. Ովքե՞ր կարող են վերաբնակեցվել Արցախում:
Վերաբնակիչ են համարվում ՀՀ և այլ պետությունների այն քաղաքացիները, որոնք պատրաստակամություն են հայտնում մշտական բնակություն հաստատել ԼՂՀ-ում:
(ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի N 121 որոշման կարգ, 1-ին կետ)
Հարց 2. Ո՞ր փաստաթուղթն է իրավունք տալիս վերաբնակ ընտանիքներին օգտվելու տրամադրվող արտոնություններից:
Վերաբնակեցման գրքույկը:
(ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի N 121 որոշում, 2-րդ կետ)
Հարց 3. Ո՞ր դեպքում է վերաբնակ ընտանիքներին բնակարան տրամադրվում:
2 և ավելի շնչից բաղկացած, աճող և աշխատունակ ընտանիքներին՝ հերթականությունը բազմանդամից:
(ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի N 121 որոշման կարգ, 4-րդ կետ)
Հարց 4. Ու՞մ և ի՞նչ չափով է վերաբնակ ընտանիքներին դրամական օգնություն ցուցաբերվում:
Ընտանիքի գլխավորին՝ ԼՂՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ ընտանիքի մյուս անդամներից յուրաքանչյուրին՝ հնգապատիկի չափով:
(ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի N 121 որոշման 1-ին կետի <<բ>> ենթակետ)
Հարց 5. Ինչքա՞ն է կազմում վերաբնակ ընտանիքի անդամների և գույքի տեղափոխման ճանապարհածախսի փոխհատուցման չափերը:
Ճանապարհածախսի փոխհատուցման համար՝ ընտանիքի յուրաքանչյուր շնչին 5 հազար, գույքի տեղափոխման՝ յուրաքանչյուր շնչին 15 հազար դրամի չափով:
(ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի N 121 որոշման 1-ին կետի <<գ >> ենթակետ)
Հարց 6. Ինչպիսի՞ բյուջետային վարկեր են տրամադրվում վերաբնակ ընտանիքին:
Սոցիալ-կենցաղային կարիքների բավարարման համար և գյուղատնտեսական, անասնապահական վարկեր՝ տարեկան 0.5 տոկոսադրույքով` 10 տարով:
(ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի N 121 որոշման 1-ին կետի <<դ >> ենթակետ)
Հարց 7. Ո՞վ է ԼՂՀ տարածքում հաստատում վերաբնակեցվող բնակավայրերի ցանկը:
ԼՂՀ կառավարությունը:
(ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի N 121 որոշման կարգ, 5-րդ կետ)
Հարց 8. Ո՞ր ընտանիքներին է տրամադրվում երկարաժամկետ բյուջետային վարկ:
Վերաբնակեցվող բնակավայրերում վերաբնակվող 2 և ավելի շնչերից բաղկացած ընտանիքներին:
(ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի N 121 որոշման կարգ, 5-րդ կետ)
Հարց 9. Ովքե՞ր են կնքում վերաբնակ ընտանիքի գլխավորի հետ ԼՂՀ-ում բնավորման
(նատուրալիզացիայի) մասին պայմանագիր:
ԼՂՀ շրջանների վարչակազմերը:
(ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի N 121 որոշման 5-րդ կետի << ա >> ենթակետ)
Հարց 10. Ո՞վ է համարվում վերաբնակ ընտանիքներին տրամադրված երկարաժամկետ բյուջետային վարկերի վերադարձման երաշխավորը:
Համապատասխան շրջանի վարչակազմը:
(ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի N 121 որոշման կարգ, 5-րդ կետի << դ>> ենթակետ)
Հարց 11. Քանի՞ տարով է վերաբնակ նոր ընտանիք կազմած զորակոչային տարիքի անձանց ժամկետային զինվորական ծառայությունը հետաձգվում:
Երկու տարով:
(ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի N 121 որոշման 1-ին կետի <<ը>> ենթակետ)
Հարց 12. Ի՞նչ է հատկացվում վերաբնակ ընտանիքին բնակավայրում գյուղատնտեսական նշանակության հողատարածքի առկայության դեպքում:
Յուրաքանչյուր անդամին՝ 0.6 հա հողի անհատույց հատկացում՝ մշտական օգտագործման իրավունքով:
(ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի N 121 որոշման 1-ին կետի <<զ>> ենթակետ)
Հարց 13. Ի՞նչից է ազատվում վերաբնակ ընտանիքը բնավորման պայմանագրի գործողության ժամկետում:
Բնակվարձից, ջրի և կոյուղու վարձերից և մշտական օգտագործման հողի հարկից:
(ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի N 121 որոշման կարգ)
Հարց 14. Քանի՞ տարով են վերաբնակ ընտանիքները ազատվում բնակարանային կոմունալ ծառայությունների վարձից:
5 տարի ժամկետով:
(ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի N 121 որոշման 1-ին կետի <<է>> ենթակետ)
Հարց 15. Ի՞նչ առավելություններից են օգտվում վերաբնակիչները:
ԼՂՀ-ում իրականացվող պետական սոցիալական աջակցության ծրագրերից` տեղաբնիկների հետ համահավասար:
(ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի N 121 որոշման 1 կետ)
Հարց 16. Ե՞րբ է վերաբնակչին հատկացված պետական սեփականություն հանդիսացող բնակելի տունը վերադարձվում համապատասխան շրջվարչակազմի հաշվեկշիռ:
Եթե վերաբնակիչը 3 ամիս և ավելի չի բնակվել հատկացված բնակարանում:
(ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի N 121 որոշում, Ձև 2, 2-րդ կետ , <<ա >> ենթակետ)
Հարց 17. Ի՞նչ պայմանով է վերաբնակչին հատկացված բնակարանը կամ բնակելի տունը անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում:
Եթե նա վերադարձրել է ստացած արտոնյալ վարկերը:
(ԼՂՀ կառավարության 2008թ. օգոստոսի 23-ի N 371 որոշման 2-րդ կետ)
Հարց 18. Ի՞նչ չափով է երկու և ավելի անդամներից բաղկացած վերաբնակ ընտանիքներին սոցիալ-կենցաղային և գյուղատնտեսական, անասնապահական վարկ տրամադրվում:
Սոցիալ-կենցաղային վարկի չափը յուրաքանչյուր շնչին՝ 20.000 դրամի չափով, իսկ գյուղատնտեսական, անասնապահական վարկի չափը՝ յուրաքանչյուր շնչին 60.000 դրամի չափով:
Հարց 19. Ո՞վ է վերաբնակ ընտանիքի գլխավորի հետ ԼՂՀ–ում անհատական տուն (բնակարան) տալու մասին պայմանագիր կնքում:
ԼՂՀ շրջանների վարչակազմերը:
(ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի N 121 որոշման ձև 3)
Հարց 20. Ու՞մ է տրվում վերաբնակեցման նախընտրությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
1988-1994թթ. Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած պատերազմի և հալածանքների հետևանքով բռնագաղթված քաղաքացիներին:
(ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի N 121 որոշման Կարգ, 2-րդ կետ)
Հարց 21. Ո՞ր դեպքում է վերաբնակ ընտանիքին անհատական տուն կամ բնակարան տրամադրվում:
Սահմանված կարգով վերաբնակեցման գրքույկ ստացած ընտանիքներին` համաձայն նախօրոք կնքված անհատական տուն կամ բնակարան տրամադրելու մասին պայմանագրի;
(ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի N121 որոշում, 5-րդ կետ, <<բ >> ենթակետ)
Հարց 22. Ու՞մ կողմից կամ ու՞մ միջոցով է վերաբնակչի կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացվում պետական իրավասու մարմնին:
Վերաբնակչի ընտանիքի գլխավորի կողմից կամ շրջանի վարչակազմի միջոցով:
(ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի N121 որոշման Կարգ, 3-րդ կետ, <<ա>> ենթակետ)
Հարց 23. Վերաբնակիչը ինչպե՞ս պետք է օգտագործի մշտական օգտագործման իրավունքով իրեն հատկացված հողը:
ԼՂՀ-ում գործող կարգի համաձայն:
(ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի N 121 որոշում, Ձև 2)
Հարց 24. Ո՞վ է կազմակերպում պետական սեփականություն հանդիսացող բնակելի տների և տնամերձ հողամասերի սեփականության իրավունքով ԼՂՀ վերաբնակեցվող բնակավայրերում վերաբնակություն հաստատած ընտանիքներին տրամադրելու գործընթացը:
Համապատասխան շրջանի Միջգերատեսչական հանձնաժողովը:
(ԼՂՀ վարչապետի 2011թ.-ի հոկտեմբերի 14-ի N 287-Ա որոշում)
Հարց 25. Ու՞մ կարող է տրամադրվել տասը տարի բնակվելուց հետո հատկացված բնակելի տունը:
Տվյալ բնակելի տանը մշտական հաշվառում ունեցող, ինչպես նաև փաստացի բնակվող անչափահաս բոլոր անդամներին:
(ԼՂՀ կառավարության 2011թ-ի. սեպտեմբերի 27-ի N 709-N որոշման Կարգ, 5-րդ կետ)
Հարց 26. Ի՞նչ է փախստականի վկայականը:
Փախստականի անձը հաստատող փաստաթուղթ է և տրվում է փախստականի կարգավիճակ ստացած, 16 տարին լրացած բոլոր անձանց:
(<<Փախստականների մասին>> ԼՂՀ օրենք, 4-րդ հոդված)
Հարց 27. Ովքե՞ր են համարվում փաստացի փախստական:
Մինչև 1993թ. ծնված և 1988-1992 թվականներին իրենց հայրենի բնակավայրից բռնի տեղահանված անձինք, որոնց բնակավայրերը գտնվում են Ադրբեջանի Հանրապետության գերիշխանության ներքո, և փախստականների հարցերով լիազոր մարմնի կողմից փախստականի հաշվառման վկայական ստացած անձինք:
(ԼՂՀ կառավարության 2005թ. փետրվարի 28-ի N 101 որոշման կարգ,1-ին կետ)
Հարց 28. Ու՞մ կողմից է սահմանվում փախստականի կարգավիճակ կամ հաշվառման վկայական ստացած, կամ ԼՂՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականի ապահովագրական ստաժը:
1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց ապահովագրական uտաժը uահմանող հանձնաժողովի կողմից:
(ԼՂՀ կառավարության 2010թ. օգոստոսի 24-ի N 522-Ն որոշում)
Հարց 29. Ի՞նչ են հաշվի առնում փախստականի կարգավիճակ կամ հաշվառման վկայական ստացած, կամ ԼՂՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականի ապահովագրական ստաժը սահմանելիս:
Քաղաքացու կրթությունը, մասնագիտությունը, աշխատունակությունը, տարիքը, զինապարտությունը;
(ԼՂՀ կառավարության 2010թ. օգոստոսի 24-ի N 522-Ն որոշում)
Հարց 30. Որոն՞ք են փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթղթերը:
Լիազորված մարմնի կողմից տրված փախստականի կամ հաշվառման վկայականը և ճամփորդական փաստաթուղթը:
(<<Փախստականների մասին>> ԼՂՀ օրենք 4-րդ հոդված)
Հարց 31. Ո՞ր մարմիններին է պարտավոր անհապաղ դիմել փախստականը, եթե կորցրել է փախստականի հաշվառման վկայականը:
ԼՂՀ Ոստիկանության համապատասխան մարմիններին և ԼՂՀ փախստականների հարցերով զբաղվող պետական լիազոր մարմնին:
(ԼՂՀ կառավարության 2005թ. փետրվարի 28-ի N 100 որոշման կարգի 11-րդ կետ)
Հարց 32. Ո՞ր մարմնի որոշմամբ է սահմանվում ԼՂՀ–ում փախստականի հաշվառման վկայական ստացած անձանց և նրանց ընտանիքի անդամների արտոնությունների չափը:
ԼՂՀ կառավարության որոշմամբ:
(ԼՂՀ կառավարության 2005թ. փետրվարի 28-ի N 101 որոշման կարգ, 2-րդ կետ)
Հարց 33. Ու՞մ կողմից է տրվում փախստականի վկայականը կամ օգտագործման համար ոչ պիտանի կամ կորցրած վկայականի փոխարեն նոր վկայականը:
Փախստականների հարցերով զբաղվող պետական լիազոր մարմնի կողմից:
(ԼՂՀ կառավարության 2005թ. փետրվարի 28-ի N 100 որոշման կարգ, 6-րդ կետ)
Հարց 34. Ո՞վ է հաստատում 1988-1992 թվականների Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողովի անհատական կազմը:
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
(ԼՂՀ կառավարության 2010թ. օգոստոսի 24-ի N 522-Ն որոշում, 4-րդ կետ)
Հարց 35. Ի՞նչ արտոնություններից են օգտվում փախստականի հաշվառման վկայական ստացած ընտանիքները:
Փախստական ընտանիքներին տրամադրվում է բնակելի տարածության վարձակալության դիմաց ֆինանսական աջակցություն:Սույն աջակցությունը տրամադրվում է այն փախստական ընտանիքներին, որոնց նկատմամբ բնակարանային պայմանների բարելավման նպատակով պետական աջակցություն չի ցուցաբերվել, բնակվում են վարձակալական հիմունքներով, և ֆինանսական աջակցության տրամադրման օրվա դրությամբ վերջին տասը տարիների ընթացքում սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածություն չեն օտարել:
Հարց 36. Ինչքան է կազմում բնակելի տարածության վարձակալության դիմաց տրամադրվող ֆինանսական աջակցութայն չափը:
Բնակելի տարածության վարձակալության դիմաց տրամադրվող ֆինանսական աջակցության չափը որոշվում է բնակելի տարածության վարձակալության եռակողմ պայմանագրին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան 50.000 ՀՀ դրամը: Բնակելի տարածության վարձակալության դիմաց ֆինանսական աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս: