Հարց 1. Ովքե՞ր ունեն սոցիալական աջակցություն ստանալու իրավունք:
Սոցիալական աջակցություն ստանալու իրավունք ունեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված Արցախի Հանրապետության քաղաքացիները, Արցախի Հանրապետությունում կացության համապատասխան կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք:
Հարց 2. Ի՞նչ դրամական օգնություն է տրամադրվում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների և զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին:
Պարտադիր պետական ապահովագրական գումարները տրամադրվում են՝
ա) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում՝ երկու միլիոն ՀՀ դրամի չափով
բ) զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում՝ մեկ միլիոն ՀՀ դրամի չափով
Հարց 3. Ի՞նչ չափով է նշանակվում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին պարտադիր պետական ապահովագրական գումարներ, հուղարկավորության, գերեզմանի բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի հատուցում:
Գերեզմանի բարեկարգման ծախսերի հատուցում
ա) 1400.0 հազ. դրամի չափով
բ) 700.0 հազ. դրամի չափով
Հարց 4. Զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը ապահովագրական գումար ստանալու նպատակով ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի հաշվառման վայրը սպասարկող սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանում:
- անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը,
- հանրային ծառայությունների համարանիշը և պատճենը,
- տեղեկանք հաշվառման վայրի մասին,
- տեղեկանք զինծառայողի զոհվելու (մահանալու) մասին,
- զոհված (մահացած) զինծառայողի մահվան վկայականը և պատճենը,
- զոհված (մահացած) զինծառայողի հետ իր ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը (ամուսնության վկայական կամ ծննդյան վկայական կամ այլ) և պատճենը։
Հարց 5. Ի՞նչ չափով է հատկացվում պարտադիր պետական ապահովագրական գումարները հաշմանդամ դարձած զինծառայողներին:
- 1-ին խմբի հաշմանդամներին 500.0 հազ. դրամ
- 2-րդ խմբի հաշմանդամներին 400.0 հազ. դրամ
- 3-րդ խմբի հաշմանդամներին 300.0 հազ. դրամ
Հարց 6. Ո՞ր սոցիալական խմբերին է նշանակվում և վճարվում հիշարժան օրվա կապակցությամբ մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիիազատագրման օրվա, սեպտեմբերի 2-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրվա և դեկտեմբերի 10-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասինհանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ միանվագ դրամական օգնությունը:
- Հաշմանդամ զինծառայողներին
- Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին
- Զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքների անդամներին
- Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանին և 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարված Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի և Շահումյանի շրջանային խորհրդի միացյալ նիստին մասնակցած պատգամավորներին
- Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձանց
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձանց
- Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին
- Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հավասարեցված անձանց
- Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում զինծառայություն անցած, ինչպես նաև այդ ժամանակաշրջանում թիկունքում անձնազոհ աշխատանքի կամ անբասիր ծառայության համար պարգևատրված անձանց
Հարց 7. Ի՞նչ չափով է նշանակվում և վճարվում երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքներին ամենամսյա դրամական օժանդակությունը:
- Դրամական օժանդակությունը նշանակվում և վճարվում է ընտանիքի՝ Արցախի Հանրապետությունում մշտական հաշվառում ունեցող անդամին՝
ա) երկու և ավելի զավակ կորցրած անձին (ծնողին),
բ) ամուսնուն և զավակին (զավակներին) կորցրած անձին
- Ամենամսյա դրամական օժանդակության չափը՝ մեկ զոհվածի հաշվով՝ 15000 դրամ
Հարց 8. Ո՞ր մարմնի կողմից է նշանակվում և վճարվում դրամական աջակցության տրամադրումը զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին:
Պարտադիր պետական ապահովագրական գումարները նշանակվում և վճարվում են Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կողմից։
Հարց 9. Ու՞մ և ի՞նչ ժամկետով է անվճար տրամադրվում հաշմանդամի սայլակ:
Առաջին խմբի հաշմանդամներին և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներին, վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, տրամադրվում է սայլակ՝ երեք տարի ժամկետով:
Հարց 10. Ու՞մ և ի՞նչ ժամկետով է անվճար տրամադրվում լսողական սարք:
Լսողական սարքերը հաշմանդամներին տրամադրվում են վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց, ինչպես նաև մինչև 18 տարեկան երեխաներին` աուդիոմետրիկ հետազոտություններ իրականացնող բժշկական հաստատության եզրակացության հիման վրա՝ ԱՊՀ երկրների արտադրության լսողական սարքեր՝ երեք տարի ժամկետով, Եվրոպական արտադրության լսողական սարքեր՝ հինգ տարի ժամկետով:
Հարց 11. Ի՞նչպես է իրականացվում հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման գործընթացը:
Հաշմանդամներին պարագաները (բացառությամբ ձեռնափայտի) առաջին անգամ տրամադրվում են հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան:
Հարց 12. Ու՞մ կարող է տրամադրվել առողջարանային բուժման ուղեգրեր:
- 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև հաշմանդամ երեխաներին.
- զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին (ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ամուսիններ, ծնողներ, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող՝ 16 տարին լրացած անձինք).
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց (Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ.
- Հայրենական մեծ պատերազմում զոհվածների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների անդամներին (Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ամուսիններ, ծնողներ).
- Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի վերացման աշխատանքների ժամանակ ճառագայթային հիվանդություններ ստացած անձանց.
- բռնադատվածներին («Բռնադատվածների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան՝ բռնադատվածի կարգավիճակ ստացած անձինք).
- հերոսներին և շքանշանակիրներին (Հայաստանի ազգային հերոսներ, Արցախի հերոսներ, 1-ին կամ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձինք).
- միայնակ քաղաքացիներին (օրենքով սահմանված՝ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած՝ չաշխատող, զավակ և խնամակալ չունեցող անձինք)։
Հարց 13. Ո՞ր մարմնին է վերապահված առողջարանային ուղեգրերի տրամադրման գործընթացը:
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններին:
Հարց 14. Ո՞րն է Ստեփանակերտի տուն ինտերնատ պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակը:
Միայնակ անձանց ստացիոնար պայմաններում շուրջօրյա խնամքի ապահովումը:
Հարց 15. Ու՞մ է խնամք տրամադրվում բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր բնույթի հաստատությունում:
Դրա կարիքն ունեցող՝ ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված խնամող չունեցող կամ ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող) հաշմանդամներին:
Հարց 16. Ո՞ր դեպքում կարող է իրականացվել խնամքի տրամադրումն առանց հաճախորդի կամ նրա խնամակալի համաձայնության:
Երբ նա իր խնամակալից չի ստանում անհրաժեշտ խնամք և ուշադրություն՝ իր հիմնական պահանջմունքները ինքնուրույն բավարարելու անկարողության և օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչվելու դեպքում:
Հարց 17. Ի՞նչ հիվանդություն կարող է հանդիսանալ որպես ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք:
Քրոնիկ հոգեկան հիվանդություն, որն ընթանում է անձի վարքի և ադապտացիոն շեղումներով (փսիխոզներ, թուլամտություն, անձի շեղումներ և այլն), բացառությամբ բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ հաստատություն ընդունվելու դեպքերի`
- քրոնիկ ալկոհոլամոլություն կամ թմրամոլություն
- Մաշկային վարակիչ հիվանդություն, սեռավարակներ` հիվանդության վարակի շրջանում
- Oնկոլոգիական հիվանդություններով` դեկոմպենսացիայի շրջանում, բացառությամբ հոսպիսային oգնության տրամադրման դեպքի
- Ինֆեկցիոն հիվանդություններ` հիվանդության սուր շրջանում
- Տուբերկուլյոզ` հիվանդության վարակի շրջանում
Հարց 18. Ու՞մ կարող է տրամադրվել ժամանակավոր օթևան:
18 տարին լրացած՝ մշտական կամ ժամանակավոր կամ փաստացի բնակության վայր չունեցող անօթևան, ինչպես նաև ընտանիքում բռնության ենթարկված կամ թրաֆիքինգի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց: