2018թ. 2-րդ եռամսյակ

01.04.2018-01.07.2018թթ

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

2018թ. 2-րդ եռամսյակի ընթացքում ստացված դիմումների ընթացքի,

ինչպես նաև նախորդ տարվա ժամանակահատվածի համեմատական

վերլուծության վերաբերյալ

 

2018թ. 2-րդ եռամսակի ընթացքում նախարարությունում գրանցվել է 2068 փաստաթուղթ, որից 234 պաշտոնական գրություն, 20 օրենսդրական ակտի նախագիծ, 1766-ը քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումներ, 124 ներքին փաստաթղթաշրջանառության փաստաթուղթ։

Երկրորդ եռամսյակում նախարարությունում գրանցվել է 1766 գրավոր դիմումներ։ Նշված գրավոր դիմումներից 63-ը պատասխան չակընկալող դիմումներն են (տեղեկություններ, ցուցակներ, հաշվետվություններ, հրավեր և այլն)։

Ընդհանուր առմամբ ԱՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով նշված ժամանակահատվածում ուսումնասիրվել և ելքագրվել է 1554 փաստաթուղթ՝ որից 21-ը մշակված օրենսդրական ակտի նախագծեր, 1533-ը, պաշտոնական գրությունների, քաղաքացիներից և իրավաբանական անձնանցից ստացված դիմումների պատասխաններ։

2018թ. 2-րդ եռամսյակում նախարարի մոտ կայացել է 13 ընդունելություն, որին մասնակցել են 129 քաղաքացիներ, 129 քաղաքացիներին էլ գրավոր դիմել են նախարարին։։

Նշված դիմումների զգալի մասը վերաբերում էր քաղաքացիներին նյութական կամ ֆինանսական օգնություն տրամադրելուն։ Երկրորդ եռամսյակում նյութական և ֆինանսական օգնության դիմումների թիվը կազմել է 1202, կամ ամբողջ դիմումների 68.0%-ը։ Բնակարանային և վերաբնակեցման, հարցերին առնչվող դիմումները 285-էին, զբաղվածությանը վերաբերողը՝ 97, կենսաթոշակների վերահաշվարկման վճարման կարգին վերաբերող դիմումները՝ 47, սոցաջակցությանը վերաբերողը՝ (պրոթեզ, հաշմանդամի սայլակ, լսողական սարք, ուղեգիր, գերեզմանաքարի տեղադրում և այլն) 132, պետական, նպաստների, ավանդների, երեխաների ծննդյան նպաստի  նշանակման մասով՝ 33, օրենսդրության պարզաբանմանը վերաբերող հարցերով դիմումները՝ 32, ընտանիքի և երեխաների հիմնահարցերին վերաբերող դիմումները՝ 22, բարեգործական և այլ ծրագրերի մասով՝ 11, տարաբնույթ հարցերով՝ 63, հաշմանդամության կարգի սահմանման, փոփոխման, նոր փորձաքննության անցնելու մասին դիմումները կազմել են 58։

Ընդ որում՝ ԱՀ նախագահի աշխատակազմ են դիմել 184, պետնախարարի աշխատակազմ՝ 64, Ազգային Ժողով՝ 2, վարչակազմերին և Ստեփանակերտի քաղաքապետարան 64 քաղաքացի, ուժային կառուցվածքներից ստացված դիմումների քանակը կազմել է 36, հանրային խորհրդից ստացվել է 295 և այլ մարմիններից 148 դիմումներ ու պաշտոնական գրություններ։

1207 քաղաքացիներ անմիջական դիմել են նախարարին։

  2017թ. 2-րդ եռամսյակում մտից փաստաթղթեր   2018թ. 2-րդ եռամսյակում մտից փաստաթղթեր   Համեմատություն
1. Մտից փաստաթղթերի ընդհանուր քանակ 1685 Մտից փաստաթղթերի ընդհանուր քանակ 2069 Աճել է 384-ով
2. Պաշտոնական գրություններ 483 Պաշտոնական գրություններ 234 Նվազել է 249-ով
3. Ներքին փաստաթղթաշրջանառու-թյուն 75 Ներքին փաստաթղթաշրջանառու-թյուն 69 նվազել է 6-ով
4. Քաղաքացիների դիմումներ 1127 Քաղաքացիների դիմումներ 1766 Աճել է 639-ով
ա.Գրավոր դիմումներ 1122 Ա.Գրավոր դիմումներ 1766 Աճել է 644-ով
Բ.Բանավոր դիմումներ 5 բ.Բանավոր դիմումներ Նվազել է 5-ով
5. Ընդունելության բաժին դիմած քաղաքացիների թիվը 94 Ընդունելության բաժին դիմած քաղաքացիների թիվը 129 Աճել է 35-ով
ա.Գրավոր դիմումներ 89 ա.գրվոր դիմումներ 129 Աճել է 40-ով
բ.բանավոր դիմումներ 5 բ.Բանավոր դիմումներ նվազել է 5-ով
6. Հսկողական 1 Հսկողական 4 Աճել է 3-ով