Հիմնախնդիրներ

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության վերահսկողության բաժինը իր լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում ուսումնասիրության և վերահսկողության աշխատանքներ իրականացնելիս առաջնորդվում է նախարարության իրավասության բնագավառի օրենքներով, կառավարության որոշումներով և այլ իրավական ակտերով:

Վերահսկողության բաժինը <<Արցախի Հանրապետության ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> օրենքով առաջնորդվում է նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում, ինչպես նաև  նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններում ուսումնասիրություններ և վերահսկողական աշխատանքներ կատարելու ժամանակ: