Բաբայան Բորիս Գուրգենի
1992-1993թթ. Կառավարությանն առընթեր ԼՂՀ Բռնագաղթած քաղաքացիների և մարդասիրական օգնության հարցերի վարչության պետ, Մարտակերտի շրջանում ԼՂՀ ՊՊԿ կոմիտեի լիազոր ներկայացուցիչ (զոհվել է 20.01.1993թ.)
1991-1994թթ. պատերազմական գործողությունների հետևանքով հայկական բնակավայրերից տարհանված 66 հազար բնակիչ ներգաղթում է ԼՂՀ այլ բնակավայրեր, ինչպես նաև գաղթում Հայաստանի Հանրապետություն և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետություններ:
ԼՂՀ Նախարարների խորհրդի 1992թ. հուլիսի 14-ի որոշման համաձայն՝ կառավարությանն առընթեր ստեղծվում է ԼՂՀ Բռնագաղթած քաղաքացիների և մարդասիրական օգնության հարցերի վարչությունը։
Այդ շրջանում Արցախի պայմանականորեն ՙթիկունքային՚ կոչվող բնակավայրերը, մանավանդ, մայրաքաղաք Ստեփանակերտը հեղեղված էին մարտական գործողությունների գոտուց տեղահանված, առանձնապես ադրբեջանական զորքերի գրաված բնակավայրերից բռնագաղթած բազմահազար փախստականներով։ Երիտասարդ հանրապետությունը կանգնած էր նրանց ապրելու հնարավորություն տալու խնդրի առջև (ժամանակավոր կացարաններ, սնունդ, բուժօգնություն, աշխատանք և այլն), ինչի համար լրացուցիչ զգալի ջանքեր ու ծախսեր էին պահանջվում։ Այդ վիթխարի աշխատանքը հանձնարարված էր ԼՂՀ Բռնագաղթած քաղաքացիների և մարդասիրական օգնության հարցերի վարչությանը, որի փոքրաթիվ աշխատակազմի անդամները, այդ թվում՝ Աբել Ալեքսանդրի Շահրամանյանը, Յուրի Բաշիրի Ավանեսյանը, Միքայել Վաղարշակի Դադայանը, Էդուարդ Լևոնի Առուշանյանը, Կոնստանտին Նիկոլայի Իվանիդիսը, Նազիկ Արշավիրի Էմիրյանը և մյուսները: