Նարիմանյան Նարինե

Նարիմանյան Նարինե Կառլենի

Ծնվել է 1974թ. հունիսի 19-ին ԼՂԻՄ Ստեփանակորտ քաղաքում: 1990թ.  ոսկե մեդալով ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1990-1995թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժինը: 1990-1997թթ. աշխատել է Ստեփանակերտի  թիվ 2718 ավտոշարասյունում որպես օպերատոր, միաժամանակ, 1995-1997թթկատարելով իրավախորհրդատուի պարտականությունները: 1997-1998թթ.  աշխատել է «Ասպար» ՍՊԸ-ում որպես կառավարիչ: 1998-2001թթ. աշխատել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի աշխատակազմում որպես իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ: 2001-2004թթ. աշխատել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչի, այնուհետև 2004-2006թթ. ԼՂՀ Անվտանգության խորհրդի աշխատակազմում` պետաիրավական վարչության պետի պաշտոններում: 2006-2007թթ. աշխատել է  ԼՂՀ Նախագահի աշխատակազմում որպես պետաիրավական վարչության պետ: 2007թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով  նշանակվել է ԼՂՀ Արդարադատության նախարար և աշխատել մինչև 2012 թ.: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

2012-2013թթ.  ԼՂՀ Սոցիալական ապահովության նախարար

ԼՂՀ կառավարության 2012թ. նոյեմբերի  2-ի թիվ 779-Ն որոշմամբ ԼՂՀ Սոցիալական ապահովության նախարարությունն  անվանափոխվում է ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ հաշվի առնելով սոցիալական և աշխատանքային խնդիրների  փոխկապակցվածությունը,  ինչպես նաև  աշխատանքային իրավահարաբերությունների  կարգավորման անհրաժեշտությունը:  Կարճ ժամկետում նախարարությունը հետևողականորեն իրականացնում է բնակչության սոցիալական պաշտպանության պետական քաղաքականությունը՝ ի շարս այլ առանցքային խնդիրների, կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ ինտեգրման, նրանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովմանն աջակցության գործընթացը։