Առուշանյան Սերժ

Առուշանյան Սերժ Զավենի

Ծնվել է 1959թ. հոկտեմբերի 5-ին, Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում: 1967-1977թթ. ավարտել է Առաջաձոր գյուղի միջնակարգ դպրոցը: 1977-1978թթ. աշխատել է Առաջաձոր գյուղի ԲԿՍԿում որպես բանվոր: 1978-1980թթծառայել է Խորհրդային բանակի շարքերում: 1980-1981թթ. աշխատել է Առաջաձոր գյուղի ԲԿՍԿում: 1981-1985թթ. ավարտել է Ատեփանակերտ քաղաքի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1985-1986թթ. աշխատել է ԽՀ մարզային վարչությունում հրահանգչի պաշտոնում: 1986թ. աշխատել է ԼՂԻՄ կապի վարչությունում որպես փոստային կապի դիսպետչեր: 1986-1988թթ.աշխատել է սթափության համար պայքարի մարզային ընկերության խորհրդում՝  հրահանգչի պաշտոնում: 1988-1991թթ. աշխատել է Արհմիությունների մարզային խորհրդում որպես ռեֆերենտ: 1991-1992թթ.աշխատել է Ստեփանակերտ քաղաքի ժ/խ քաղաքային խորհրդին կից բանվորական վերահսկողության կոմիտեի նախագահի պաշտոնում: 1992-1993թթ.աշխատել է բռնագաղթված քաղաքացիների և հումանիտար օգնության վարչության պետի տեղակալի պաշտոնում: 1993-1996թթ. ծառայել է ԼՂՀ զինված ուժերում՝  պաշտպանության նախարարի տեղակալքաղբաժնի պետի պաշտոնում: Ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման նստաշրջանի պատգամավորԱնկուսակցական է: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

ԼՂՀ սոցիալական ապահովության առաջին նախարար 1997-1998թթ.

1997թ. հունվարի 14-ին ԼՂՀ կառավարության թիվ 1 որոշմամբ լուծարվում են ԼՂՀ  Աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությունը, ԼՂՀ Բռնագաղթած քաղաքացիների և մարդասիրական օգնության հարցերի պետական վարչությունը, Աշխատանքի և զբաղվածության հանրապետական կենտրոնը, որոնց հենքի վրա կազմավորվում է  ԼՂՀ Սոցիալական ապահովության նախարարությունը։

ԼՂՀ կառավարության 1997թ. փետրվարի 25-ի թիվ  27 որոշմամբ հաստատվում են ԼՂՀ Սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունն ու կառուցվածքը, որոնք նախարարության հետագա գոյության ողջ  ընթացքում բազմիցս փոփոխությունների են ենթարկվում։ 1997թ. նախարարությունում գործում էին 5 վարչություն՝ իր 7 ենթակա բաժիններով, 3 ինքնուրույն բաժիններ և 1 տեսչություն։ Նախարարությունն  ուներ 63 աշխատող։

1997թ. փետրվարի 25-ին ԼՂՀ կառավարության ՙԼՂՀ սոցիալական ապահովության համակարգում սոցիալական ապահովության տարածքային (շրջանային) կենտրոններ ստեղծելու մասին՚ թիվ 24 որոշման համաձայն, 1997թ. մարտի 1-ից լուծարվում են կենսաթոշակների և նպաստների հաշվառման ու վճարման հանրապետական կենտրոնը, Ստեփանակերտի քաղաքային, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի և Շուշիի վարչակազմերի սոցիալական ապահովության բաժինները, սոցիալական ծառայությունները և նախարարության համակարգում ստեղծվում է սոցիալական ապահովության Ստեփանակերտի և Մարտակերտի տարածքային, Ասկերանի, Մարտունու և Հադրութի շրջանային կենտրոնները։ Ընդ որում Ստեփանակերտի տարածքային կենտրոնի հաստիքներից 2 տեսուչների նստավայրը համարվում է Շուշի քաղաքը, իսկ Մարտակերտի տարածքային կենտրոնի հաստիքներից 1 տեսչի նստավայրը՝ Շահումյանի շրջանի վարչակազմի նստավայրը։

Տարածքային կենտրոնների տնօրեններ են նշանակվում. Ստեփանակերտում՝ Վլադիմիր Վազգենի Սայադյանը, Մարտակերտում՝ Գրիմա Հովհաննեսի Հովհաննիսյանը, իսկ 1997թ. նոյեմբերի 10-ից՝ Կամո Գուրգենի Ազատյանը, Հադրութում՝ Բորիս Ավագի Ջավադյանը, իսկ կարճ ժամկետից հետո՝ Նաիրա Ռոբերտի Դավթյանը, Ասկերանում՝՝ Նարիման Արշակի Հայրիյանը, Մարտունիում՝՝ Մելանյա Սարգսի Ադամյանը։

Այդ տարիներին հանրապետությունում տիրող սոցիալական լարվածության թուլացման ու ԼՂՀ Սոցիալական ապահովության նախարարության գործունեության համակարգման և աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով ԼՂՀ Նախագահի կողմից հաստատվում են մի շարք կարևորագույն օրենքներ, ընդունվում ԼՂՀ կառավարության և վարչապետի որոշումներ։ Հատկանշական էին ՙ«ԼՂՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»՚, «Բնակչության զբաղվածության մասին» և «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքները, ԼՂՀ կառավարության 1997թ. հունվարի 14-ի «Պատերազմի հաշմանդամների ընտանիքներին տրվող արտոնությունների մասին» թիվ 9, 1998թ. փետրվարի 16-ի «ԼՂՀ‑ում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին» թիվ 18,  1998թ. սեպտեմբերի 15-ի «ԼՂՀ-ում բնակվող մուրացկան և թափառաշրջիկ երեխաների դաստիարակության միջոցառումների մասին» թիվ 188, 1998թ. փետրվարի 16-ի «Ազատազրկման վայրերում պատիժ կրող դատապարտված քաղաքացիների երեխաներին պետական նպաստ նշանակելու մասին» թիվ 18 որոշումները։

Բնակչության թվաքանակի աճին նպաստելու նպատակով, վերաբնակեցման ծրագրին զուգահեռ, 1998թ. հունվարի 1-ից իրականացվում էր նաև «Ծնելիության և բազմազավակության խթանման ծրագիրը»։ Ընտանիքում ծնված 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի անվամբ բացվում էին նպատակային ավանդներ, իսկ 2000թ. սկսած՝ նաև 3‑րդ երեխայի անվամբ։ ԼՂՀ կառավարության 1998թ. հուլիսի 24-ի թիվ 126 որոշման համաձայն՝ հաշմանդամ երեխաներին տրամադրվում էր 4000 դրամ, երկկողմանի ծնողազուրկ երեխաներին՝ 3000 դրամ, միայնակ մոր, ժամկետային զինծառայողների, 1‑ին և 2-րդ խմբի հաշմանդամների, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներին՝ 2000 դրամ նպաստ։ Պետական նպաստների տրամադրման բնագավառում կատարվում են նաև այլ բարեփոխումներ, որոնք ամրագրվում են կառավարության որոշումներով։