Կիրակի, Նոյեմբեր 29, 2020
Գլխավոր ՆԱԽԱՐԱՐ Կենսագրություն

Կենսագրություն

                                                           ՄԻՔԱՅԵԼ ՍԱՄՎԵԼԻ ՎԻՐԱԲՅԱՆ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Միքայել Սամվելի Վիրաբյանը  ծնվել է  1974 թվականի  հուլիսի 27-ին Հայաստանի Հանրապետության  Վանաձոր քաղաքում:
Կրթություն
1981-1991 թվականներին  սովորել և արծաթե մեդալով ավարտել է ք. Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ  դպրոցը:
1991-1997 թվականներին սովորել և ավարտել  է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի  «Ֆինանսներ և վարկ» բաժինը:
Աշխատանքային գործունեություն
1995 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին աշխատել է ԼՂՀ կառավարությունում` որպես փոխվարչապետի  օգնական:
1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությունում`  որպես  բնակչության սոցիալական պաշտպանության բաժնի պետ:
1996 թվականի մարտ-հունիս ամիսներին   համատեղության կարգով աշխատել է Ստեփանակերտի օրթոպեդիկ-տեխնիկական պրոթեզավորման կենտրոնում՝ որպես տնօրեն:
1997-1998 թվականներին աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության իրավական տեսչությունում` որպես 1-ին կարգի տեսուչ, այնուհետև գլխավոր տեսուչ:

1998 թվականի հունվար ամսից մինչև 1999 թվականի փետրվար ամիսն աշխատել է ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամում՝ որպես կենսաթոշակային ապահովության  վերահսկողության բաժնի պետի տեղակալ:

1998 թվականի օգոստոս ամսից մինչև  1999 թվականի փետրվար ամիսն աշխատել է  ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամում՝ որպես կենսաթոշակային ապահովության  վերահսկողության բաժնի պետ:
1999 թվականի փետրվար-օգոստոս ամիսներին աշխատել է ԼՂՀ ֆինանսների նախարարության կենտրոնական  գանձապետարանի դրամարկղային կատարման բաժնում` որպես գլխավոր տնտեսագետ:
1999 թվականի օգոստոսից մինչև 2001 թվականի մարտ աշխատել է ԼՂՀ պետական  կենսաթոշակային     հիմնադրամում`     որպես  ֆինանսամեթոդական բաժնի պետ:
2001 թվականի մարտից մինչև  2007 թվականի  հոկտեմբեր աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովագրության պետական  հիմնադրամի նախագահի տեղակալի պաշտոնում:
2007 թվականի հոկտեմբերից մինչև 2009 թվականի փետրվար աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովագրության պետական  հիմնադրամում՝ որպես նախագահ:
2009 թվականի փետրվարից  մինչև 2011 թվականի հուլիս աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության  «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալությունում` որպես գործակալության պետ:
2011 թվականի  հուլիսին նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները  և տնտեսական մրցակցությունը  կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
2016 թվականի հուլիսի 12-ին  վերանշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։
2019 թվականի փետրվարի 12-ին նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով:
2020թ. հուլիսի  15-ին  վաղաժամկետ  դադարեցվել են նրա՝ հանձնաժողովի նախագահի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
2020թ. հուլիսի  15-ին ԱՀ Նախագահի  հրամանագրով նշանակվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար:
Այլ տվյալներ
1992-1995 թվականներին ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում: Պարգևատրվել է «Արիության համար»  մեդալով:

2017 թվականին ԼՂՀ վարչապետի  որոշմամբ  պարգևատրվել է Վարչապետի հուշամեդալով:

2020 թվականին ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի չորս զավակ:

contact_us_caps.png