Կիրակի, Նոյեմբեր 29, 2020

Ուղերձ

Սիրելի՛ հայրենակից

Մենք ծանրակշիռ հայտ ենք ներկայացրել՝ ընդդեմ սոցիալական լարվածության, կարիքավորության մասսայականության, ընդդեմ  քաղաքացիների սոցիալական իրավունքի անտեսման ու ոտնահարման,  հօգուտ արցախցու արժանապատիվ և բարեկեցիկ ապագայի:

Ընտրած այս նոր ընթացքի մեջ անուրանալի է յուրաքանչյուրիս դերակատարությունը. միայն փոխգործակցության, փոխադարձ վստահության և աներկբա աջակցության շնորհիվ հնարավոր կդառնա Արցախի Հանրապետության զարգացման և հզորացման հիմնարկեքում դնել արժանավայել կեցության ամուր հիմնաքարը. այս գործում մեր անելիքները շղթայված են: Իշխանությունների կողմից իրականացվող ծրագրերը պետք է լինեն նպատակային և հասցեական, դրանց հետամուտ լինելու իրավունքն ու պարտականությունը պատկանում է ձեզ:

Մենք գործում թերանալու իրավունք և ժամանակ չունենք. արդի աշխարհաքաղաքական զարգացումներն ասվածի անխախտ առհավատչյան են. Արցախի Հանրապետությունն աշխարհին պետք է ներկայանա այլևս նոր նկարագրի տակ. իր քաղաքացու արժանապատիվ կենսակերպն հաջողած երկրի հետ հաշվի նստելն այդուհետ սակարկման դրվել չի կարող:

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյան

contact_us_caps.png