Ստեփանակերտ քաղաքում բնակվող՝ որոշ կատեգորիաների անձանց սննդի տեսքով աջակցություն կտրամադրվի

Հարգելի՛ քաղաքացիներ

Սույն թվականի օգոստոսի 30-ից կմեկնարկի Ստեփանակերտ քաղաքում բնակվող՝ որոշ կատեգորիաների անձանց սննդամթերքի տեսքով սոցիալական աջակցության տրամադրման ծրագիրը։

Ծրագրի շահառուներ կհանդիսանան 2023 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ՝

• 18 տարին չլրացած անձինք

• 63 տարին լրացած անձինք

• հաշմանդամություն ունեցող անձինք։

Յուրաքանչյուր շահառուի աջակցությունը կներառի 1 կգ միս, 1 կգ կարտոֆիլ և 1 կգ ձավարեղեն։

Աջակցություն ստանալու նպատակով շահառուն կամ նրա ընտանիքի չափահաս անդամներից մեկը կարող է դիմել Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փ. 39 հասցեում տեղակայված՝ ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե կամ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե՝ ներկայացնելով շահառուի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հաշմանդամություն ունեցող անձի դեպքում՝ նաև փորձաքննական որոշման մասին տեղեկանքը։

Եթե շահառուի փաստաթղթերը ներկայացվում են շահառուի ընտանիքի անդամի կողմից, ապա պարտադիր է նաև դիմողի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը։

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կամ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի կողմից կտրվի համապատասխան կտրոն, որը պետք է ներկայացվի սննդամթերքի տրամադրման նպատակով առանձնացված տեղամասերից մեկը։

Սննդամթերքի տրամադրման տեղամասերը կգործեն Ստեփանակերտի կենտրոնական շուկայում և Հաղթանակի հրապարակի (Кольцевая) մոտակայքում գտնվող՝ «Էլիտ Գրուպ» ՍՊԸ (Մաշտոցի փ. 2) և Մասիս Մկրդունց ԱՁ (Իսակովի փ. 15) մսամթերքի վաճառքի խանութներում։

Խնդրում ենք սննդամթերքի տրամադրման տեղամաս ներկայանալ համապատասխան տոպրակներով։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե՝ 047 96 01 32 հեռախոսահամարով։

ԿԻՍՎԵԼ