ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող և միաժամանակ հաշմանդամության խումբ ունեցող այն անձինք, ովքեր չեն օգտվել սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով տրամադրվող աջակցությունից, այն կարող են ստանալ՝ անձը հաստատող փաստաթղթով ներկայանալով նախարարության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք։