ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ քաղաքացիներ
Տեղեկացնում ենք, որ
բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլի մեկնարկը,որի շրջանակներում Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամության խումբ ունեցող և կերակրողին կորցրած՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց պետք է տրամադրվի սննդամթերք և հիգիենայի պարագաներ, տեխնիկական պատճառներից ելնելով՝ հետաձգվում է:
Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ խնդրելով հանգամանքներին ըմբռնումով մոտենալ:
Օգնության տրամադրման մեկնարկի վերաբերյալ հանդես կգանք նոր տեղեկատվությամբ: