ԱՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի անձանց հատկացվող միանվագ դրամական օգնության տրամադրումը սկսված

ԱՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն, մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, ԱՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի անձանց հատկացվող միանվագ դրամական օգնության տրամադրումը սկսված է:

Հայաստանի Հանրապետությունում գտնվող, ոչ տեղահանված շահառուները դրամական օգնությունը ստանալու խնդրի կարգավորման նպատակով անհրաժեշտ է մինչև մայիսի 20-ը դիմեն Երևան քաղաքի Աբովյան 9 հասցեում աշխատանք իրականացնող՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակիցներին կամ զանգահարեն 047 94 37 12 հեռախոսահամարով։

ԿԻՍՎԵԼ