
Պետական նախարարն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արմեն Մանգասարյանին՝ ոլորտում իրականացրած գործունեության և համակարգի բոլոր աշխատակիցներին՝ համեստ և ծանր աշխատանքի համար:
Գուրգեն Ներսիսյանը վստահեցրել է, որ յուրաքանչյուր աշխատակցի նվիրված և ջանադիր աշխատանքն անվերապահորեն կարժանանա գնահատականի:

Անդրադառնալով նախարարի պաշտոնում Վահրամ Առաքելյանի նշանակմանը՝ պետնախարարը նշել է, որ վերջինս համակարգի փորձառու աշխատակիցներից է, ով ունի բավարար փորձ և հմտություններ՝ ինչպես սոցիալական համակարգի ընթացիկ ծրագրերն իրականացնելու, այնպես էլ իշխանության կողմից առաջադրվող հանձնարարականներն հաջողելու համար:
Վահրամ Առաքելյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ թե իր և թե նախարարության աշխատակիցների կողմից կներդրվեն հնարավոր բոլոր ջանքերը՝ այս բարդ ու պատասխանատու շրջանը պատվով ու հաջողությամբ հաղթահարելու նպատակով: