«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն այս պահին գտնվում է Գորիս քաղաքում, և Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով հնարավոր չէ այն հասցնել Արցախ:
Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռն Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ:Բեռը տեղափոխելու հնարավորության դեպքում՝ այն կպահեստավորվի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում և անվճար կբաշխվի սոցիալապես խոցելի խմբերին՝ ըստ նախարարության ցուցակների:Նշված իրավիճակում անթույլատրելի ենք համարում այս թեմայի շուրջ համացանցով և բնակչության շրջանում մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումը, որոնք հանրությանը բացահայտ մոլորեցնելու նպատակ են հետապնդում:
100 тонн продовольствия, пожертвованные всеармянским фондом «Айастан» в рамках программы оказания срочной гуманитарной помощи Арцаху, в настоящее время находятся в городе Горис, и из-за блокирования Азербайджаном единственной дороги, соединяющей Арцах с Арменией, нет возможности доставить этот груз в Арцах. Ведутся переговоры с командованием российских миротворческих сил для того, чтобы в создавшейся кризисной ситуации доставить гуманитарный груз в Республику Арцах.Если груз будет доставлен, продовольствие складируют в Министерстве социального развития и миграции Республики Арцах и будут безвозмездно распределять среди социально незащищенных групп по спискам Министерства.В данной ситуации считаем недопустимым, что по этой теме в социальных сетях и среди населения распространяется манипулятивная информация, которая открыто направлена на введение общественности в заблуждение.