Հայտարարություն

Հարգելի՛ հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն, դեկտեմբերի 10-ի՝ Մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի անձանց հատկացվող միանվագ դրամական օգնության տրամադրումը սկսված է:

Դրամական օգնության իրավունք ունի Արցախի Հանրապետությունում հաշվառված՝

Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ Արցախի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում (այսուհետ՝ համապատասխան մարմին) զինվորական կամ փրկարարական ծառայության (այսուհետ՝ զինծառայություն) ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման կամ դրանց հետևանքով ստացած հիվանդության արդյունքում հաշմանդամ ճանաչված անձը՝ անկախ հաշմանդամության և պատճառական կապի սահմանման ժամկետից (այսուհետ՝ հաշմանդամ զինծառայող)

Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ համապատասխան մարմնում զինծառայության ընթացքում զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված կամ զինծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, զինծառայության ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման կամ դրանց հետևանքով ստացած հիվանդության պատճառով մահացած անձի ընտանիքի անդամը (այսուհետ՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամ)

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանին և 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարված Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի և Շահումյանի շրջանային խորհրդի միացյալ նիստին մասնակցած պատգամավորը (այսուհետ՝ պատգամավոր)

Հայրենական մեծ պատերազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած անձը, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների այն մասնակիցը, ով հաշմանդամ է դարձել հետագայում (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ)

ԽՍՀՄ զինված ուժերի, պետական անվտանգության կոմիտեի և ներքին գործերի նախարարության համակարգերի (այսուհետ՝ ԽՍՀՄ զինված ուժեր) կազմում այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած անձը, ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձը, ինչպես նաև Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած անձը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձ)

Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների մասնակիցը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից)

ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձ)

ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամը (այսուհետ՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամ)

Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում զինծառայություն անցած կամ աշխատած այն անձը, ով պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ հաղթանակի համար 1941-1945թթ.» կամ «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» ԽՍՀՄ մեդալով (այսուհետ՝ ԽՍՀՄ մեդալակիր)։

Դրամական օգնության վճարումներն իրականացվում են Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում գործող «Արցախփոստ» ՓԲԸ բաժանմունքների կողմից՝ ըստ քաղաքացիների հաշվառման (բնակության) վայրի:

Սոցիալական խմբերին պատկանող տեղահանված քաղաքացիների վճարումներն իրականացվում են «Արցախբանկ»-ի մասնաճյուղերի միջոցով։

Դրամական օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

ԿԻՍՎԵԼ