ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալ Արամ Վերդյանն այցելել է Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան հիմնադրամ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալ Արամ Վերդյանն այցելել է Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան հիմնադրամ՝ ծանոթանալու ԱՀ ՍԶՄ նախարարության կողմից գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձանց մասնագիտական ուսուցման համար կազմակերպված խոհարարական դասընթացներին։

Խոհարարական դասընթացներն իրականացվում են փուլային եղանակով։ Այս փուլում դասընթացին մասնակցում են 10 գործազուրկ անձ,որի մեջ ներառված են տեղահանված և այլ սոցիալական խմբերին պատկանող անձինք։

Ծրագիրը ներառում է հայկական և եվրոպական երկրների ճաշատեսակների գործնական պատրաստում։ Խմբակային դասընթացները կազմակերպվում են շաբաթը 5 օր, 4 ժամ տևողությամբ։ Մասնակիցները 1 ամիս սովորելու են խոհարարական գործ և 2 շաբաթ հրուշակագործություն։

Դասընթացի շահառուներին տրվում է կրթաթոշակ՝ ամսական նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով։ Ծրագրի այն շահառուներին, որոնք դասընթացին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ են հասնում Արցախի շրջաններից, տրվում է նաև ճանապարհածախս։ Դասընթացի վերջում մասնակիցներին կտրվի վկայական:

ԿԻՍՎԵԼ