ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը հանդիպում է ունեցել ԱՀ նախագահին կից Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի ու սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Ղահրամանյանի հետ

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը հանդիպում է ունեցել ԱՀ նախագահին կից Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի ու սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Ղահրամանյանի հետ:

Նախարար Արմինե Պետրոսյանը, ողջունելով նրանց, նշել է, որ խորհրդի անդամները կարևոր ու պատասխանատու աշխատանք են կատարում:

Ա. Պետրոսյանը վստահություն է հայտնել, որ Հանրային խորհուրդը հեղինակավոր, անթերի, անկողմնակալ և բնականաբար քաղաքացու շահերը պաշտպանող կառույց է լինելու։

Հանդիպման ընթացքում սոցիալական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կառույցի գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու «Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկների կողմից կատարվող աշխատանքները։

Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն իր հերթին, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, կարևորել ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից կատարվող աշխատանքները:

ԿԻՍՎԵԼ