Հարգելի՛ քաղաքացիներ
Տեղեկացնում ենք, որ «ՋԵՆԵՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ կողմից շարունակվում է մանկական խնամքի պարագաներ տրամադրվել 2021թ. հունիսի 1-ից մինչև 2022թ. հունիսի 1-ի դրությամբ ծնված և 1 տարեկանը չլրացած երեխա խնամող՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված և փաստացի բնակվող անձանց:
Վերջիններս կարող են անձը հաստատող փաստաթղթով և երեխայի ծննդյան վկայականով ներկայանալ համապատասխանաբար իրենց բնակության շրջանի՝ ԱՀ ՍԶՄ նախարարության Միասնական սոցիալական ծառայության նպաստ նշանակող բաժիններ, իսկ Մարտունու շրջանի բնակիչները՝ Մարտունու սոցիալ-հոգեբանական աջակցության բաժին:
Օժանդակությունը կտրամադրվի Ստեփանակերտ քաղաքում սեպտեմբերի 30-ից, իսկ շրջաններում՝ հոկտեմբերի 3-ից:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նախարարության թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով կամ տարածքային նպաստ նշանակող բաժիններ հետևյալ հեռախոսահամարներով.
Ստեփանակերտ- 047 94 52 69
Ասկերան- 047 67 75 04
Մարտակերտ- 047 42 20 99
Մարտունու սոցիալ-հոգեբանական աջակցության բաժին- 097 24 07 81: