Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը հանդիպում է ունեցել հանրային գործիչ, բարերար, սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանի հետ:
Արմինե Պետրոսյանը ներկայացրել է նախարարության կողմից կատարվող գերակա ծրագրերը, անդրադարձել նախարարությանը կից գործող՝ Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի գործունեությանը:
Հանդիպման ընթացքում հյուրերը ծանոթացել են Արցախի սոցիալական գերատեսչության կողմից հետպատերազմական շրջանում իրականացվող ծրագրերին, անդրադարձել դրանց լուծման արդյունավետ եղանակներին:
Ռուբեն Վարդանյանն իր խոսքում կարևորել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից կատարվող աշխատանքները, հայտնել համագործակցության պատրաստակամություն: