ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության մի խումբ աշխատակիցներ՝ նախարար Արմինե Պետրոսյանի գլխավորությամբ, ՀՀ-ում շարունակում են մասնակցել վերապատրաստման դասընթացների։
Այսօրվա դասընթացի ընթացքում ուսումնասիրվեցին «Ընտանիքների ամրապնդման և երեխաների պաշտպանության ծառայությունները», ինչպես նաև «Հայեցակարգային հիմքերը և ներդրման հեռանկարներն Արցախում»թեմաները։
Նշված թեմաներով շնորհանդեսով հանդես է եկել ՀՀ սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։ Նա դասընթացի մասնակիցներին ներկայացրեց սոցիալական աշխատանքի ծառայությունների ներդրման կարևորությունը՝ երեխաների պաշտպանության համակարգի բարելավման գործում։
Այնուհետև բանախոսը ներկայացրեց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից Արցախում կատարված հետազոտության արդյունքները ՝ ՏՏ անդամների շրջանում խոցելիության դրսևորումների մասին, ինչպես նաև մարդկանց սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման հենքերի համակարգային մոտեցման և սոցիալական ռիսկայնության մակարդակները։
Դասընթացի նպատակն է մատնանշել Արցախում սոցիալական ոլորտի աշխատուժի ձևավորման և կարողությունների շարունակական զարգացման մոդելները։
Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական պաշտպանության ոլորտի ծառայությունների զարգացման ռազմավարական ուղղություններին ու տեսլականին։ Քննարկման արդյունքում ևս մեկ անգամ շեշտվեց սոցիալ-հոգեբանական ծառայությունների անհրաժեշտությունն ու կարևորությունն Արցախում։