Հարգելի՝ քաղաքացիներ

Հարգելի՝ քաղաքացիներ
Տեղեկացնում ենք, որ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը կազմակերպում է «Խոհարարական գործ», «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտական ուսուցման դասընթացներ:
Դասընթացների տևողությունը մինչև երեք ամիս է:
Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայանալ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության բաժին մինչև ս. թ. սեպտեմբերի 16-ը:
Ծրագրին մասնակցելու համար ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047 94 21 40 հեռախոսահամարով:
ԿԻՍՎԵԼ