ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակիցները ՀՀ-ում անցկացվող վերապատրաստման դասընթացների վերջին օրն այցելեցին «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակիցները ՀՀ-ում անցկացվող վերապատրաստման դասընթացների վերջին օրն այցելեցին «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ։
Կենտրոնի տնօրեն Ալվարդ Սարգսյանը մանրամասն ներկայացրել է
կենտրոնի դերն ու նշանակությունը երեխաների կյանքի ու զարգացման գործում։
ԱՀ ՍԶՄ նախարար Արմինե Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանին՝ վերապատրաստման դասընթացներին աջակցելու համար, միաժամանակ կարևորել նման ծրագրերը՝ սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման գործում։
ԿԻՍՎԵԼ