ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերի անձանց` Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին 50 000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական օգնությունը կտրամադրվի 2022թ հունվար ամսին:
Ծրագրի շահառու են հանդիսանում՝
2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձինք2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաները:
Ծրագրից չեն օգտվելու տեղահանված քաղաքացիները, քանի որ նրանց համար գործում է ֆինանսական աջակցության այլ միջոցառում՝ ՀՀ կառավարության հետ մեկտեղ:
Դրամական օգնությունը կտրամադրվի առանց գրավոր կամ առցանց եղանակով դիմում ներկայացնելու՝ Արցախի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա:
Գլխավոր
Հայտարարություններ Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերի անձանց` Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին...