
Իր խոսքում նախարարը նրանց հորդորել է անմիջական մթնոլորտում անց կացնել քննարկում՝ կարծիքների և տեսակետների փոխանակմամբ փորձելով գտնել առաջացած խնդիրների լուծման ընդունելի եղանակները:
Ներկաները, ողջունելով Արմինե Պետրոսյանին, շնորհակալություն են հայտնել հանդիպման նախաձեռնության համար՝ հույս հայտնելով, որ դրանք շարունակական բնույթ կկրեն ու կընդգրկեն այլ պետական պաշտոնյաների ևս:
Հանդիպման մասնակիցները նախարարին են ներկայացրել սոցիալական աջակցություններից օգտվելու ընթացքում ի հայտ եկած խոչընդոտները, ծրագրերի շարունակականության վերաբերյալ հայտնել իրենց դիրքորոշումը:

Անդրադարձ է արվել տեղահանված շահումյանցիների անհատական խնդիրներին, ի գիտություն ընդունվել նրանց կողմից հնչած առաջարկները:
Արմինե Պետրոսյանը խոստացել է համապատասխան կառույցների հետ քննարկել առաջ քաշված հարցերը, արդյունքների մասին իրազեկել քաղաքացիներին: