Նոյեմբերի 2-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը հանդիպում է ունեցել «ՍԻՎԻՏՏԱ Հայաստան» կազմակերպության անդամների հետ:

Նոյեմբերի 2-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը հանդիպում է ունեցել «ՍԻՎԻՏՏԱ Հայաստան» կազմակերպության անդամների հետ:

Ներկայացնելով իրենց գործունեության ուղղությունները՝ հյուրերը նշել են, որ «Սոցիալ-տնտեսական ծրագրեր Արցախում» նախագծի շրջանակներում հետազոտում են Արցախում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը, Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները։

Նախագիծն իրականացվում և ֆինանսավորվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից՝ նպատակ ունենալով գնահատել Արցախի սոցիալ-տնտեսական ներուժը և ուրվագծել հեռանկարային երկարաժամկետ զարգացման ճանապարհային քարտեզը:

Արմինե Պետրոսյանն իր խոսքում անդրադարձել է Արցախի սոցիալական գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքներին, առանձնացրել սոցիալական աջակցության և ապահովության ծրագրերը՝ ընդգծելով, որ առաջիկայում նախարարությունն անցում կկատարի սոցիալական զարգացման ծրագրերի իրականացմանը:

Այդ տեսանկյունից Ա. Պետրոսյանը կարևոր է համարել ոլորտային հետազոտական աշխատանքների իրականացումն Արցախում՝ հետագա ծրագրերը թիրախավորված կյանքի կոչելու նպատակով:

Կողմերը համաձայնություն են ձեռք բերել առաջիկայում խորացնել փոխգործակցությունը՝ բանավոր պայմանավորվածությունները կիրառելով գործնականում:

ԿԻՍՎԵԼ