Արցախի գյուղերը նոր շունչ են ստանում. բնակեցման գործընթացն ակտիվ ընթացքի մեջ է

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության կողմից շարունակվում է տեղահանված բնակչությանն Արցախի տարբեր համայնքներում տրամադրվող բնակելի տների կահավորման և անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով ապահովման գործընթացը:

Ծրագրի իրականացմանն իր օժանդակությունն է ցուցաբերում նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ տրամադրելով անհրաժեշտ իրեր և պարագաներ:

Այս փուլում դրանից օգտվել է 82 ընտանիք՝ մասնակիորեն կամ լրիվությամբ կահավորելով իրենց տրամադրված կացարանները:Մասնավորապես, գործընթացն իրակականացվել է Պատարայում՝ 20, Լուսաձորում՝ 20, Քոլատակում՝ 11, Խնձրիստանում՝ 10, Հաթերքում՝ 20, իսկ Լիսագորում 1 ընտանիքի համար:

Ծրագիրը շարունակում է գործել՝ ընդգրկելով Արցախի այն համայնքները, որտեղ ապրելու հայտ է ներկայացնում տեղահանված արցախահայությունը:
ԿԻՍՎԵԼ