Հարգելի՛ հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ս.թ. հունիսի 9-11-ը, հանդիպումներ կունենա Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների բնակչության հետ:
Հանդիպումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով.
ք. Մարտակերտ. 9 հունիսի, ժամը 14:00-16:00, մշակույթի տան դահլիճ,
ք. Մարտունի. 10 հունիսի, ժամը 14:00-16:00, մշակույթի պալատ,
ք. Ասկերան, 11 հունիսի, ժամը 14:00-16:00, վարչակազմի շենք:
Հանդիպման ընթացքում քաղաքացիներին հնարավորություն կտրվի նախարարին ուղղել ոլորտին առնչվող իրենց հարցադրումները:
Հանդիպումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար դիմեք նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժիններ կամ զանգահարեք թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով: