Արցախի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի անդամները մասնակցում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպված վերապատրաստման մեկշաբաթյա դասընթացներին:
Նպատակ ունենալով դասընթացների ընթացքում փորձի փոխանակում իրականացնելու, նոր գիտելիքներով վերազինվելու, միաժամանակ, համատեղ կմշակվեն մեթոդական ուղեցույցներ, հետպատերազմյան իրողությունները հաշվի առնելով, հետագայում Արցախում ԲՍՓ գործընթացի կազմակերպման ընթացքն առավել թափանցիկ և օբեկտիվ դարձնելու նպատակով։