

Գերատեսչությունների ղեկավարները՝ կենտրոնի տնօրեն Կարեն Դանիելյանի ուղեկցությամբ, պրոթեզարանի բաժիններում ծանոթացել են գործող սարքավորումներին, տեղեկացել պրոթեզաօրթոպեդիկ պարագաների առկա տեսականու ու պրոթեզների դետալների մասին:

Երկու երկրների սոցիալական ոլորտի պատասխանատուները ՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության փոխնախարար Վահրամ Առաքելյանի և կենտրոնի տնօրեն Կարեն Դանիելյանի հետ համատեղ, քննարկել են նաև վերջին պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց կարիքների գնահատմանն ու պրոթեզավորմանն առնչվող հարցեր՝ այդ ուղղությամբ իրականացվող գործունեության ընթացքում կարևորելով նման կարգավիճակ ունեցող անձանց խնդիրների հաղթահարման ճանապարհին պատկան մարմինների կողմից հատուկ հոգածության ու վերաբերմունքի դրսևորման անհրաժեշտությունը: