Ձեր աշխատանքը մեր այցեքարտն է

Սոցիալական աշխատանքի միջազգային օրն առիթ է՝ գնահատանքի խոսք հղելու Արցախի սոցիալական ոլորտի աշխատողներին. մարդկանց, ովքեր հանձն են առել ծանրագույն աշխատանք՝ հօգուտ այն առաքելության իրականացման, որի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի ուղիղ կերպով զգում է պետության հոգածությունն ու հոգատարությունն իր նկատմամբ։
Մեր երկրում կարիքների գնահատման ծրագրի իրականացումը հենց սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման ու կայացման անդրանիկ քայլերից է, իսկ Արցախի սոցիալական ապահովության գերատեսչությունը հանձնառու՝ երկրում ապահովել սոցիալական աշխատանքների շարունակական իրականացումն
ու ոլորտի մասնագետ-աշխատակիցների պատասխանատու և նվիրված գործելաոճը՝ որպես հասարակության նկատմամբ պատասխանատվություն կրելու կարևորագույն նախապայման։
Ձեր աշխատանքը մեր այցեքարտն է։ Շնորհակալ ենք։
ԿԻՍՎԵԼ