
Այս օրերին մասնագիտական խումբն Արցախում այցելում է պրոթեզավորման կարիք ունեցող անձանց, ծանոթանում նրանց կեցության պայմաններին, քննարկում կենսակերպի բարելավմանն ուղղված անհրաժեշտ հարց
եր՝ առաջիկայում դրանք առաջնահերթորեն լուծելու նպատակով։

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր հանդիպել է մասնագիտական խմբի անդամների հետ, մանրամասն ծանոթացել նրանց կողմից իրականացվող աշխատանքներին՝ իր խոսքում ընդգծելով, որ հաշմանդամություն ստացած մեր հայրենակիցները լինելու են պետության հատուկ հոգածության ներքո, և նրանց առօրեական ամենատարրական խնդիրներն անգամ պետք է համարժեք լուծումներ ունենան։